ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 
  • Այսօր հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

    Այսօր հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

    30.10.2013| 12:44
    …Առայժմ խորհում եմ Քուչակի և Իսահակյանի մասին. երկուսն էլ գերել են ինձ: Ես սիրեցի Իսահակյանին քնքշորեն:
  • «Անհրաժեշտ է փոքր պաուզա վերցնել»

    «Անհրաժեշտ է փոքր պաուզա վերցնել»

    29.10.2013| 15:57
    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է ԵՄ-Հայաստան հարաբերություններով, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ կարծիք հայտնեց, որ Մաքսային միությունում Հայաստանը չունի հեռանկար:
  • Ոչ թե կախարդական փայտիկ, այլ՝ գործիք

    Ոչ թե կախարդական փայտիկ, այլ՝ գործիք

    29.10.2013| 15:55
    ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն ոլորտի խորհրդատու Էլեոնորա Վերգեերը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ նշեց, որ վիզաների դյուրացման հարցում առաջին տեղում են Բալկանյան երկրները: Ըստ ԵՄ խորհրդատուի՝ վիզաների դյուրացման գործողությունների պլանը կիրառելիս պետք է հաշվի առնել անվտանգությունը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը:
  • Բելառուսի նախագահի արձանն էլ կունենանք

    Բելառուսի նախագահի արձանն էլ կունենանք

    29.10.2013| 15:00
    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնը և «Ստեֆան Բատորի» լեհական հիմնադրամը կազմակերպել են սեմինար-քննարկում «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո» թեմայով:
  • Նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանի 80-ամյակը

    Նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանի 80-ամյակը

    29.10.2013| 14:10
    Հոկտեմբերի 29-ին Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի ասուլիսը։
  • Իսկ ես սիրո՜ւմ էի Միխոյին

    Իսկ ես սիրո՜ւմ էի Միխոյին

    29.10.2013| 13:57
    Իսկ Միխոն խոր խարիզմա ուներ: Իսկ մենք Միխոյի հետ ամեն տարի միասին էինք հանգստանում Ցխեսդելիում: Իր դաչան մի քանի տուն այն կողմ էր մեզնից: ՈՒ երբ մենք գնում էինք ծովափ, իր պրո-ՆԱՏՕ-ական «ախրանան» ավտոմատներով մեր գլխին կանգնած հետևում էր, որ մենք ոչ մի վնաս չտանք Միխոյին:
  • «Խաղաղությունը չի կարելի փոխանակել զավթիչի նկատմամբ հնազանդությամբ»

    «Խաղաղությունը չի կարելի փոխանակել զավթիչի նկատմամբ հնազանդությամբ»

    29.10.2013| 12:40
    «Մենք ռուսական գործակալներին վռնդել ենք անվտանգության համակարգից»,- ասել է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր երեկվա հեռուստաելույթի ժամանակ: Նրա խոսքով` Վրաստանը մեծ պրոբլեմներ ունի Ռուսաստանի հետ և պետք է խոսի նրա հետ:
  • Գերմանիայում փոթորիկը 5 մարդու մահվան պատճառ է դարձել

    Գերմանիայում փոթորիկը 5 մարդու մահվան պատճառ է դարձել

    29.10.2013| 11:22
    Գերմանիայում փոթորիկի հետևանքով հինգ մարդ է մահացել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները: Եղանակը մասամբ կաթվածահար է արել երկաթուղային երթևեկությունը Գերմանիայի հյուսիսում: «Deutsche Bahn» գործակալությունը որոշել է ամբողջությամբ կասեցնել դաշնային պետության` Շլեզվիգ-Գոլշտեյն տարածաշրջանային նշանակության գնացքների շարժը: Զգալի ուշացումներով գործել է միայն Բեռլինից դեպի Գաննովեր և Համբուրգ գնացող երթևեկությունը:
  • Կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

    Կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

    28.10.2013| 19:00
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում:
  • Վրաստանի գլխավոր ինտրիգը` ո՞վ կլինի վարչապետը

    Վրաստանի գլխավոր ինտրիգը` ո՞վ կլինի վարչապետը

    28.10.2013| 13:16
    Վրաստանում նախագահական ընտրություններն ավարտվեցին: Նախնական տվյալներով առաջատարը «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է: Վրաստանի ԿԸՀ-ը արդեն ստուգել է քվեաթերթիկների 91 տոկոսը, համաձայն որոնց Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է ձայների 62.09 տոկոսը, երկրորդ տեղում է Վրաստանի դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն, իսկ երրորդ հորիզոնականում «Ժողովրդավարական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է` 10.06 տոկոսով: Նկատենք, որ երկրի բնակչությունը պասիվություն է ցուցաբերել ընտրություններին, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 46.6 տոկոսը միայն: