02.08.2023|
17:43
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է https://fom.coe.int/en/alerte/detail/107639692;globalSearch=false Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ), ինչպես նաև միության գործընկերներ՝ Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` «International Federation of Journalists»-ի և «European Federation of Journalists»-ի (IFJ, EFJ) հայտարարություններին, որոնք դատապարտել էին ՀՀ իշխանությունների, կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում ծավալված վիրավորանքների և ոտնձգությունների կազմակերպված արշավն՝ ընդդեմ Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանի և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի: