ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դիվերսանտների արկածները Սիսիանում

Դիվերսանտների արկածները Սիսիանում
11.04.2023 | 22:16

Սիսիանի գյուղերում հայախոս երկու ադրբեջանցիներ են հայտնվել:

Ավելին՝ նստել մարդկանց հետ ասել-խոսել, ջան ասել, ջան լսել, կերել խմել դուրս են եկել:
Այնուհետև, հաջորդ գյուղում, ուտուշ խմուշից, ճամփա դնելուց հետո նոր, պատահաբար պետք է պարզվի, որ վերջիններս ադրբեջանցիներ են:
Զավեշտալին այն է, որ անգամ տեղացիներն ասում են, որ նրանք մոլորվել ու «պատահաբար» հայտնվել են սահմանից ուղիղ 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական գյուղերում:
Իսկ այն, որ այնտեղ ամենուր հայկական գրառումներ կան, մարդը տեսնում է, որ հայերեն են խոսում, ոչ թե կաշկանդվում է դրանից, հետ գնում, փախչում, թաքնվում մարդաշատ վայրերից ու հեռու մնում բնակավայրերից, այլ առանց մտորելու ու առանց մտավախության մտնում են հայի տուն:
ՈՒ դա դեռ քիչ չէ, մաքուր հայերեն խոսում, հրավեր ընդունում, հացի սեղան նստում, հետո էլ գոհ ու բավարարված գնում հաջորդ հյուրընկալ հայի տունը:
Ինչ ասեմ՝ հալալ է «մոլորյալ ու մեղք ադրբեջանցիներին»:
Կրկնակի հալալ է, որ «շարքային» ադրբեջանցի զինվորը տիրապետում է մաքուր հայերենին:
Հիմա դուք լու՞րջ կարծում եք, որ սրանք մոլորյալներ են, ու որ միամիտ, առանց խոչընդոտի, իրենց ոտքով եկել հասել են մեր գյուղերը:
Դուք դեռ հավատու՞մ եք նման հեքիաթների:
Լավ, ընդունենք, իրոք մոլորվել են, բա ու՞ր են մեր սահմանապահները, ինչպե՞ս է ստացվել, որ չեն նկատել նրանց ապօրինի մուտքը:
Նույն հաջողությամբ այդ զինվորների թիվը երկուսի փոխարեն կարող էր հասնել օրինակ՝ հարյուրի:
Բա հետո, ինչե՞ր էինք արձանագրելու:
Այս աստիճան բարդա՞կ է սահմաններին, թե՞ բաց դռների օր է հայտարարված, որ ազատ ելումուտով ադրբեջանցի ենք «դիմավորում»:
Պարզից էլ պարզ է, որ դրանք պատրաստված կադրեր են եղել, ու որ հաստատ չեն մոլորվել:
Հիմա տեսնենք, եթե չդատեն, գոնե փոխանակելու՞ են հայ գերիների հետ, թե՞ «խաղաղության ջատագովները» բարի կամքի դրսևորումով հետ են տալու թշնամուն:
Ակամա, աչքիս առաջ է գալիս 2 շաբաթ առաջվա, նույն այդ տարածքում տեղի ունեցած դրվագը, երբ անգեղակոթցի «ուստեն», բլոտի սեղանի շուրջ բացատրում էր, թե ինչպես է «Սերժը 15 թվին ստորագրել, որ 2020 թվին թորքերը գան, Իշխանասարի վրա նստեն, ու որ դա իրենց սովետի սահմանն է, Նիկոլն ի՞նչ մեղք ունի»:
Տեսնես նույն «ուստեն» կասի՞, որ 15 թվին, երբ Սերժը «ստորագրում էր», այսօրվա դեպքե՞րն էլ էր մեջը ներառված, թե՞ այս մեկը կարող է այս «մի հարիֆի» մեղքը լինի:
Ինչևէ, ողբերգություն է:
Երևանի կենտրոնից մինչև սահման բարդակ է:
Անտեր ու անտիրական երկիր է:
Հո, զոռո՞վ չէ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ