ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր ճակատ սեփական ժողովրդի դեմ

Նոր ճակատ սեփական ժողովրդի դեմ
05.04.2023 | 21:21

Այս օրերին գործող վարչակարգը, Արցախը և հանրապետության սահմանները պաշտպանելու փոխարեն, երկրի ներսում սեփական ժողովրդի դեմ նոր ճակատ է բացել, մեկ փորձելով նրան մեղադրել համատարած դասալքության մեջ, մեկ փողոցում թքելով քաղաքացիների երեսին, մեկ անհեթեթ քրեական գործերով փորձելով ճնշել իր պարտվողական քաղաքականության դեմ պայքարող արժանապատիվ մարդկանց:

Վարչակարգի հերթական անհեթեթ նախաձեռնությունը «Գոյ Թատրոն»-ի լուծարումն է, որին այն ձեռնամուխ է եղել ամենայն հետևողականությամբ, մոբիլիզացնելով իր ֆեյքերի և պնակալեզների ողջ բանակը: Ի հեճուկս դրանց, մեր արժանապատիվ համաքաղաքացիները իրենց ներկայությամբ և անկեղծ խոսքով են պաշտպանում սիրված թատրոնը՝ երեկ (ապրիլի 3-ին-irates.am) «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը ասեղ գցելու տեղ չկար, այն վերածվեց ի պաշտպանություն թատրոնի սպոնտան մի հանրահավաքի:

Մենք ևս «Համախմբման» մեծ պատվիրակությամբ ներկա էինք երեկ այդ ներկայացմանը, որն ինքնին մինչև հոգու խորքը թափանցող մենախոսություն էր մեր ազգի լավագույն նվիրյալ զավակներից մեկի մասին: Ներկայացումից հետո մենք պատիվ ունեցանք զրուցելու թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ, բերելով նրան մեր սատարումը, և հավաստիացնելով, որ կշարունակենք միասին պայքարել ոչ միայն թատրոնի պահպանման, այլև նրա հետագա ստեղծագործական վերելքի համար:

Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին և նրա գեղարվեստական ղեկավարին, այս բոլոր տարիներին արվեստին անմացորդ ծառայելու, և մեր երկրի մշակույթային կյանքը հարստացնելու համար, և կոչ եմ անում ձեզնից յուրաքանչյուրին էլ սեփական ներկայությամբ աջակցել մեր սիրված թատրոնին:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ