ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սա ո՛չ գյուղացի է, ո՛չ քաղաքացի, սա թևքով է բերանը սրբում, սա՜…

Սա ո՛չ գյուղացի է, ո՛չ քաղաքացի, սա թևքով է բերանը սրբում, սա՜…
15.03.2023 | 23:59

Զարմանում է, որ Սերժ Սարգսյանի «նման անլուրջ մարդը երկիր է ղեկավարել»:
Բայց մենք ինչքա՜ն ենք զարմանում, երբ թևով ես սրբում քիթ ու բերանդ...
Միշտ հիշում եմ` «Նշխարներ Արցախի բանահյուսության» հատորներից մեկում մի զրույց
կա.
«Երկու գյուղացի գյուղամիջում խոսում են, նկատում են մի ածանոթ մարդու, որ ջուր է
խմում:
-Մի նայի՛, էս մարդը գյուղացի՞ է, թե՞ քաղաքացի:
-Թե որ էս մարդը քաղաքացի լիներ, ջուր խմելուց հետո թաշկինակով բերանը կսրբեր, թե
որ գյուղացի լիներ, արխալուղի փեշով բերանը կսրբեր:
Ա՜, սա ո՛չ գյուղացի է, ո՛չ քաղաքացի, սա թևքով է բերանը սրբում…»:

Զարմանալու այնքա՜ն բան կա:
2020 թվականին` սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ
քվեարկեցին, որ ինքը գերագույն հրամանատար է, այնքան ոգևորվեց, ասաց, դե գիտեք
Ադրբեջանը ծանր սպառազինությամբ` հրետանի, հետևակ.....դե ինչ որ է, հարձակվել է
Արցախի վրա...
Այնքա՜ն բան կա զարմանալու...
Ցավոտ է, շա՜տ ցավոտ, բայց իրականությունն է, ես այդպես էլ մարդկանց չեմ հասկացել:
Մարդիկ ինձ չէին հասկանում:
Կարծում էին Սերժին եմ պաշտպանում:
Անգամ մտերիմներս չէին հասկանում:
Անգամ հարգարժան մի մտավորական ասաց`
-Ախր դու խելացի ես շատ, դու ինչպե՞ս ես Սերժին պաշտպանում: Ինչքան էլ բացատրում
էի, թե Սերժին չէ՛, հայրենիքն եմ պաշտպանում, միևնույն է` չէի հասկացվում:
2018-ի ապրիլի23-ին մտերիմ ընկերուհիս զանգեց, թե`
-Շնորհավորում եմ:
-Ի՞նչը,- հարցրի զարմացած:
-Սերժը հրաժարական է տվել...
-Նիկոլը հայրենիքդ կծախի, նոր կհասկանաս` ինչ է Սերժի հրաժարականը:
-Հա՜, հա՜, հա՜,- հնչեց նրա հոմերական ծիծաղը:
2018-ի օգոստոսին, Արզնիի առողջարանոցներից մեկում, մարդիկ ո՜նց էին հիացած:
«Քաջ Նազարը» ձեզ օրինակ:
Պատմում էին ու պատմում:
Կարողացածիս չափով հակադարձում էի:
Ավա՜ղ, հիպնոսած էին:
Հեռացա ներքին զայրույթով:
Մարդիկ մտածում էին, թե տղաներս լավ աշխատանքի են, դրա համար եմ այդպես
պաշտպանում եմ:
Հաջորդ օրը մի բիզնեսմեն տիկին, որ արտասահմանում խանութներ ուներ, հարցրեց.
-Տղաներդ ի՞նչ են աշխատում:
-Ավագ որդիս ազատամարտիկ է, երկրորդ կարգի հաշմանդամ:
-Բա, փոքր տղա՞դ ինչ է անում:
-Բժիշկ էր… Հանգչում է Եռաբլուրում:

Կինը ծնկաչոք իջավ իմ առաջ:
Ներողություն է խնդրում:
-Ես կարծեցի , թե տղաներդ լավ աշխատանքի են, որ թանկարժեք առողջարանում եք…
Ասացի`
-Քրոջս աղջիկն է ինձ ստիպելով ուղարկել հանգստանալու:
Շրջապատում հավանաբար ընկալեցին, որ Սերժին չեմ պաշտպանում, այլ հայրենիքը:
Պաշտպանում էի, որովհետև գիտեի Նիկոլի «կողմնորոշումը» առ Արցախ:

Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հերոսածին մայր

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ