ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վերջին դատաստանը. Հովհաննես Թումանյան

Վերջին դատաստանը. Հովհաննես Թումանյան
06.01.2023 | 10:40

-Դու ի՞նչ արեցիր աշխարհքում,-հարցրեց Արարիչը:

-Ես ծառայեցի մի նավթային գրասենյակում,-պատասխանեց հոգին:

-Ինչպե´ս, անպիտա´ն,-որոտաց Արարիչը, և երկնքի ոլորտները տատանվեցին: Դողաց խեղճ հոգին, և դալուկ հրեշտակների եղած գույնն էլ թռավ երկյուղից:

-Անպիտա´ն, ես քեզ տվի իմ շնորհը, ստեղծագործելու բարձր կարողությունը, քնքուշ զգացմունք և ճոխ երևակայություն, նուրբ ճաշակ, քեզ ուղարկեցի որպես իմ մարգարեն, դու տարար այդ բոլորը թաքցրիր և...

-Չթաքցրի, Տե´ր, մի քանի անգամ ցույց տվեցի, բայց բանի տեղ չանցավ...

-Հապա ինչպե՞ս եղավ, որ մարդիկ չնկատեցին:

-Ես հայերի մեջ էի, Տե´ր,-շշնջաց հոգին:

-Հա՜,-մեղմացած բացականչեց Արարիչը և հրամայեց:-Տարե´ք սրան նահատակների բաժին:

(«Սևագիր և անավարտ էջեր»)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 18321

Մեկնաբանություններ