ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               

Ռուսահայն ու պոլսահայը. Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935)

Ռուսահայն ու պոլսահայը. Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935)
10.12.2022 | 10:18

Ռուսահայերը մի քիչ թյուր պատկերացում ունին Կ. Պոլսի հայության մասին: Տարիների ընթացքում Թիֆլիսի գրողները, սկսած դյուրաբորբոք Գրիգոր Արծրունու «Մշակ»-ից, իրանց ականջներն ընտելացրել են «հոսհոս» ածականին:


Իմաստակներն այսօր էլ երբեմն կրկնում են այդ բառն առանց խղճի խայթի:
Եթե «հոսհոս» նշանակում է թեթևամիտ, հապա ես ի սեր ազգիս կփափագեի Թիֆլիսի և Բաքվի հայությունը տեսնել այնքան թեթևամիտ, որքան Պոլսի հայությունը:
Արդյո՞ք պոլսահայը հոսհոս է այն պատճառով, որ իր մայրենի լեզուն խոսում է այնքան մաքուր, այնքան գեղեցիկ, գիտենալով միաժամանակ մեկից ավելի եվրոպական լեզուներ: Իսկ ռուսահայը խելամիտ է և ծանրաբարո է, որովհետև չգիտենալով իր մայրենի լեզուն, հաճախ չգիտե նաև ոչ մի օտար լեզու կանոնավոր:
Հասարակական վայրերում, ընկերական շրջաններում, թատրոններում և ընտանիքներում պոլսահայը գիտե իրան պահել ավելի վայելուչ, քան ռուսահայը: Զվարթ չէ ռուսահայի չափ, բայց կիրթ է ավելի:


Այո, պոլսահայը չունի ռուսահայի թափը ազգային հանգանակություն անելիս, բայց նա չի ունեցել և նրա միջոցները: Նա իր համեստ հարստությունը վաստակել է փարա-փարա, մրցելով գերմանացիների, անգլիացիների, հույների և հրեաների պես վագրերի հետ:
Ահա ինչու այսօր վաճառականության մեջ նա բյուր անգամ ավելի ճարպիկ է, քան ռուսահայը, և ոչ պակաս բարեգործ, քան նա, և ոչ ավելի ժլատ, քան նա:


(«Օտար վայրերում»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 17222

Մեկնաբանություններ