ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալիևի համար Հայաստանը գոյություն չունի. Գագիկ Համբարյան

Ալիևի համար Հայաստանը գոյություն չունի. Գագիկ Համբարյան
27.11.2022 | 09:46

Ալիևի համար Հայաստանը գոյություն չունի Ադրբեջանի բռնապետը, անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքին», ասել է. «Զանգեզուրի միջանցքի հարցը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը... Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը»:


Պատահական չէ, որ Ալիևը բացարձակ չի անդրադարձել ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշմանն այս հարցում, քանի որ, ըստ Նիկոլի ընտանեկան թերթի «լավատեղյակ աղբյուրի» հրապարակումների, այդ միջանցքի «ծնողները» նստած են Վաշինգտոնում և Բրյուսելում, ու այստեղ կարևորն այն է, թե ինչպես են ադրբեջանաթուրքական տանդեմի ներկայացուցիչները համոզելու այս հարցում Մոսկվային և Թեհրանին: Ըստ Ալիևի՝ ստացվում է, որ նրան հաջողվել է համոզել, ինչը բացահայտ մանիպուլյացիա է, գոնե՝ Թեհրանի պահով:


Ամեն դեպքում, Բաքվի բռնապետի այս մեկնաբանությունից բացահայտ երևում է, որ Հայաստանի տարածքով անցնող այդ ուղու վերաբերյալ Ալիևին նույնիսկ հետաքրքիր էլ չէ Նիկոլի դիրքորոշումը: Ալիևն արհամարհած ունի իր կողմից նվաստացված և նսեմացված Նիկոլ Անհողին և, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսելիս հաշվի է առնում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և Իրանի կարծիքները:


Ալիևի համար Հայաստանը գոյություն չունի, ու այս ամենի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք կապիտուլյանտ Նիկոլին:

Դիտվել է՝ 11148

Մեկնաբանություններ