ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն Աշոտյան. Ալիևի և Էրդողանի համար ռիսկային էր մի կողմից պատերազմ վարելը, մյուս կողմից՝ Հարավային գազատարի շինարարությունն ավարտելը

Արմեն Աշոտյան. Ալիևի և Էրդողանի համար ռիսկային էր մի կողմից պատերազմ վարելը, մյուս կողմից՝ Հարավային գազատարի շինարարությունն ավարտելը
19.02.2021 | 19:54

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում անդրադարձել է «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), տեղի ունեցած քննարկմանը «Էներգետիկ դիվանագիտությունը և անդրատլանտյան համագործակցությունը գործնականում. Հարավային գազային միջանցքի բացում» թեմայով:

Աշոտյանը նշում է, որ ինչպես երևում է վերնագրից, քննարկումը նվիրված էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող նոր գազատարին, որի շինարարությունն ավարտվեց 44-օրա պատերազմի ընթացքում, և առաջին ադրբեջանական գազը հասավ ԵՄ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: «Քննարկման մասնակիցների ցանկը ուշագրավ էր, այդ թվում՝ Էլշադ Նասիրով - ՍՕԿԱՌ-ի փոխնախագահ, Մեթյու Բրայզա, Ռոբերտ Շեր – bp America-ի միջազգային կապերի տնօրեն և այլ ոչ պատահական բանախոսներ: Դիտելով ողջ քննարկումը՝ մի շարք կարևոր հետևություններ և վերահաստատումներ պետք է արձանագրել:


1. Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ այդ գազատարի աշխարահաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր:
2. 44 -օրյա պատերազմը նաև ադրբեջանական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու մասին էր՝ Արցախի հարցի վտանգը չեզոքացնելով: ՙՉկարգավորված հակամարտությունը միշտ սպառնալիք էր մատակարարման ուղիների համար՚:
3. Ալիևն ու Էրդողանը պատահական չէին ընտրել պահը և այս խոշորագույն ներդրումային նախագծի ապահով իրականացման վերջին շանսն էին կերտում:
4. Իհարկե, ռիսկային էր մի կողմից լայնածավալ պատերազմ վարելը, մյուս կողմից՝ նման հսկայական շինարարությունը ավարտին հասցնելը: Սա հնարավոր էր անել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանից տային գազատարի ադրբեջանական ուղղության վրա չկրակելու հստակ երաշխիքներ : Ինչը, վստահ եմ, գաղտնի արվեց թե պատերազմից առաջ, թե արդեն հրապարակավ՝ պատերազմի ընթացքում:
5. Նշված գազատարն ընդամենը միջանկյալ էտապ է միջինասիական գազը դեպի Եվրոպա վերահասցեագրելու գլոբալ ծրագրի մեջ, ինչի մասին կրկին ակտիվացել են խոսակցությունները Ադրբեջան-Թուրքմենիա վերջին գազային համաձայնությունից հետո:
6. Ուստի տարածաշրջանային լարվածությունը նաև այդ պատճառով ոչ միայն չի նվազելու, այլև ուժգնանալու է՝ Արևմուտք-Ռուսաստան/Չինաստան գլոբալ հակամարտության ֆոնին:
7. Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում:
8. Թյուր է պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից: Նրանք լուծեցին գլոբալ հարց և այդ պատճառով ավելի թեթև տարան Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումը Արցախում:
9. Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին»,- գրել է Աշոտյանը:

Դիտվել է՝ 5764

Մեկնաբանություններ