«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ամոթից գետինն եմ մտնում, որ այն սերնդից եմ, որի աչքի առաջ մոխիրներից վեր են հառնում «գլավլիտն» ու «պետկոմը»՝ «իդեոլոգիական դիվերսիաների» դեմ պայքարի ստախանովյան իրենց համառությամբ

Ամոթից գետինն եմ մտնում, որ այն սերնդից եմ, որի աչքի առաջ մոխիրներից վեր են  հառնում «գլավլիտն» ու «պետկոմը»՝ «իդեոլոգիական դիվերսիաների» դեմ պայքարի ստախանովյան իրենց համառությամբ
10.08.2024 | 20:22

Այս հղմամբ` bit.ly/46Fz8MG հոդվածի հեղինակը՝ Վարդան Հարությունյանը, շուջր 7 տարի անցկացրել է սովետական գուլագներում: Իր նստելու տարիներին քաղաքական բանտներն արդեն այլ անուն ունեին իհարկե, բայց բնույթը նույնն էր։

Մոտավորապես նույն կերպ ՀԽՍՀ Մինիստրների Սովետին առընթեր Հեռուստառադիոպետկոմը հիմա կոչվում է Հանրային հեռարձակողի խորհուրդ, բայց սովետական բարքերը լավ հիշող մարդկանց մոտ, միևնույն է, շատ հստակ ասոցիացիաներ է առաջացնում։

ՈՒզում եմ Վարդան Հարությունյանին շնորհակալություն հայտնել «Բրեժնև-Անդրոպով-Չերնենկո-Գորբաչով» ժամանակահատվածում ՈՒրալի քաղաքական գաղութներում և Մագադանի աքսորավայրերում անցկացրած տարիների համար, որոնք ի թիվս այլ բաների ենթադրաբար պիտի ավարտվեին գրաքննության բացառմամբ և ժողովրդավարական կառուցակարգերի բացարձակ հաղթանակով։

Ամոթից գետինն եմ մտնում, որ այն սերնդից եմ, որի աչքի առաջ մոխիրներից վեր են հառնում «գլավլիտն» ու «պետկոմը»՝ «իդեոլոգիական դիվերսիաների» դեմ պայքարի ստախանովյան իրենց համառությամբ։

«Նոր խաղացողներն ու հին խաղի հին կանոները» Հանրային հեռարձակողի խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակին անդրարձող ամենաարժեքովոր հոդվածներից մեկն է թերևս։

Կարդացեք անպայման։

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2483

Մեկնաբանություններ