Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ»

«Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ»
09.04.2023 | 10:47

Իմ զենքն իմ գրիչն է, որ ավելի քան 30 տարի «կռվել է» Սիսիանի համար ու հանուն Սիսիանի, որ 30 տարի ծառայել է Սիսիանին՝ անմնացորդ ու ազնվորեն...

Այլապես՝ միայնակ ու «անպաշտպան» այդքան երկար ճանապարհ չէր անցնի՝ հաղթահարելով հազար ու մի խոչընդոտ։

Դեռևս 23 տարի առաջ միջակ մի պաշտոնյա «խոստացել էր» փակել իմ բոլոր ճանապարհները, ու շատ ուղղակի էր հասկացել հեգնանքս՝ գրիչս էլ հո ձեռքիցս չե՞ս առնելու. գրախանութից նորը կգնեմ...

Բայց այդ ժամանակ, անգիտությամբ՝ բախտավոր, դեռևս չգիտեի, որ 20 տարի հետո այդ նույն գրիչն անցնելու է ամենադաժան ու ամենածանր՝ 44-օրյա պատերազմի ցավի փորձությունը՝ անմահության հուշարձան-հաղթարձան կերտելու մեր սրբազան նահատակների համար, որ բոլոր չափանիշներով ճակատագրի սերունդ էր...

«Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ» գրքիս համար ապրիլի 7-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից ստացած շնորհակալագիրն ու շնորհակալական խոսքերը կիսում եմ Սիսիանի իմ սուրբ նահատակների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի հետ, որ իրար հենվելով՝ կարողանանք հաղթահարել անհաղթահարելի ցավի այս փորձությունը՝ հանուն Սիսիանի, հանուն հայրենիքի և հանուն մեր անմահների...

Եվ, ինչպես բոլորի մաղթանքն էր, մաղթում եմ, որ այսուհետ գրիչս միայն լավ բաների համար «կռվի»...

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ