ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռուսախոս տարածքի հայ երիտասարդությունը միավորվում է` ունենալով Հայաստանի աջակցությունը

Ռուսախոս տարածքի հայ երիտասարդությունը միավորվում է` ունենալով Հայաստանի աջակցությունը
18.11.2012 | 14:48

Այսօր Դոնի Ռոստովում հանդիսավորությամբ բացվեց ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջին համաժողովը, որը հրավիրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ` Դոնի նախիջևանյան հայկական համայնքի ու Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ: Բացման խոսքով հանդես եկան տեղի հայ համայնքի ղեկավար Հ. Սուրմալյանը, գլխավոր հյուպատոս Ա. Գոմցյանը, իսկ հիմնական` “21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդության հիմնախնդիրները” խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Նա, մասնավորապես, ողջունեց հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներին ու իր հույս հայտնեց, որ այս համաժողովը ճանաչողական, քաղաքական, բարոյական, պատմական նշանակությունից զատ կունենա նաև շոշափելի արդյունքներ, իսկ որ ամենակարևորն է` շարունակություն:

Ա. Մխիթարյանը ներկայացնելով հայ երիտասարդության առաջ ծառացած ներկա հիմնական մարտահրավերները, վստահեցրեց, որ բոլորիս գործունեության նպատակը պիտի լինի ունենալ հզոր, ուժեղ, հպարտ Հայաստան, մասնակցել նրա շենացմանը և, ապա, ստեղծել բոլոր պայմանները, որ հայը Սփյուռքում որոշի հայ մնալ:
Համաժողովի ընթացքում ԱՊՀ տարածքի հայկական երիտասարդական կազմակերությունները ներկայացրեցին սեփական գործունեությունը, բարձրացրեցին հակահայկական քարոզչության դեմ պայքարին ուղղված համատեղ ճակատ ստեղծելու, Ցեղասպանության հետևանքների վերացմանն ու Սփյուռքում հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման ու դրանց պետական աջակություն ցուցաբերելու հարցերին: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հաջորդ օրը նաև:
Ավելացնենք, որ համաժողովին մասնակցում են ավելի քան 100 հայ երիտասարդներ ԱՊՀ երկրներից:
“Մենք մտադիր ենք աջակցելու, որպեսզի ստեղծվի ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին”, - ավելացրեց Ատոմ Մխիթարյանը:

Կարինե Դանիելյան
Դոնի Ռոստով, ՌԴ

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ