38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գլոբալիստական համակարգը Եվրոպայում գլխիվայր շուռ է գալիս

Գլոբալիստական համակարգը Եվրոպայում գլխիվայր շուռ է գալիս
01.07.2024 | 09:07

Եվոպայում Ազգային ուժերի զարթոնք է` օրերս ԵԽ ընտրություններում աջերի կտրուկ առաջխաղացումը, իսկ այսօր էլ Մարի Լը Պենի կուսակցության հաղթանակը վկա. եթե այս ազգային ալիքը տարածվի, (իսկ դրա համար նախադրյալները շատ են), ապա Եվրոպայում գործող գլոբալիստական համակարգը, ինչպես ամեն 100 տարին մեկ անգամ, գլխիվայր շուռ կգա` փլատակների տակ թողնելով «ֆիլմի վերջում» իրենց միացողներին ու միանալ ցանկացողներին. շուտով Թրամփի հաղթանակն էլ կարգելափակի ԱՄՆ-ում դեմոկրատ ֆաշիստների գլոբալիստական հաղթարշավը.

Օրինակ` մեր հարևան Վրաստանում սա շուտ են հասկացել, դրա համար էլ իրական ինքնիշխանության մաստեր կլաս են ցույց տալիս՝ ի տարբերություն դեպի քանդվող գլոբալիստական տաճարը վազող ՀՀ իշխանության ու «հակաիշխանական» որոշ ուժերի:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3051

Մեկնաբանություններ