38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը
12.06.2024 | 23:10

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքով՝ ձեռքի հետ պետական հանցագործ դարձնելով նաև «Քաղաքացիական պայմանագրին»:

Նիկոլը հայտարարեց, որ պետք է դեռևս 2018-ին հայտարարեր, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դրանով նա ընդունեց, որ 2018-ի, այպես կոչված, թավշյա հեղափոխությունը հանուն Արցախի հանձնման է եղել: Դրանով իսկ նա արդեն բացահայտում է, թե ինչու է փակուղի մտցրել Արցախի հարցով բանակցային գործընթացը, ինչու է նպաստել պատերազմին, ինչու է մերժել պատերազմը կանգնեցնելու Պուտինի բազմաթիվ առաջարկները, ինչու է Արցախի հարցով խաբել 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս ամենն ավարտվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչմամբ, Արցախի շրջափակմամբ, ապա՝ Արցախի հայաթափմամբ:

Եվ այսպես, Նիկոլի գլխավոր առաքելությունը 2018-ին եղել է Արցախի հանձնումը, և նրա բոլոր քայլերը եղել են հաշվարկված, միտումնավոր:

Հիմա նա մյուս առաքելությունն է իրականացնում՝ Հայաստանը դարձնել մանրադրամ արևմտաթուրքական ուժերի ձեռքում՝ հակառուսական ու հակաիրանական քաղաքականության շրջանակներում: Դրա գինն արդեն լինելու է Հայաստանը, և նա դա նույնպես խոստովանեց այսօր:

«Մայր Հայաստանը» կողմ է խաղաղ ու անցնցում իշխանափոխության գործընթացին, և մենք ամեն ինչ անում ենք դրա համար, սակայն Նիկոլը զարգացումները տանում է ցնցումների ուղղությամբ: Մեզ պետք է հզոր Հայաստան, իսկ իրեն՝ հզոր ցնցումներ: Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագրի» յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանի մի կարևոր հարցի՝ ինքն ուզու՞մ է կիսել Փաշինյան Նիկոլի պետական հանցագործության պատասխանատվությունը: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, և գալու է յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության պահը:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը, արդարացնելով ոստիկանական գործողությունները, ևս մեկ ինքնախոստովանական ցուցմունք ներկայացրեց: Նա խոստովանեց, որ 2008թ. մարտի 1-ին հանցագործություն է իրականացրել: Ասաց, որ ոստիկանները ճիշտ էին, իսկ ինքը՝ սխալ: Սա շատ ուշագրավ խոստովանություն է և վաղեմության ժամկետ չի ունենալու:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6287

Մեկնաբանություններ