38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, հեռավոր աղերս չունի ինքնիշխանության հետ

Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները,  հեռավոր աղերս չունի ինքնիշխանության հետ
12.06.2024 | 07:35

Ինքնիշխանությունը սեփական կամքով, սեփական շահերի սպասարկմանը միտված ինքնավար որոշում ընդունելու հնարավորությունն ու կարողությունն է։

Իսկ այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, նախ` կապ չունի Հայաստանի ազգային և պետական շահերի հետ, այլ գլխավորապես գլոբալ որևէ բևեռի, իսկ այս դեպքում՝ կոնկրետ Ռուսաստանին հակադրվելուն և հայ-ռուսական կոնֆլիկտ հրահրելուն ուղղված քայլերի հաջորդականություն է, որից Հայաստանն ու հայ ժողովուրդը չունեն որևէ շահ, իսկ շահ ունեն` Արևմուտքը, որի համար սա Ռուսաստանի շահերի և ազդեցության գոտու կրճատման հնարավորություն է, և չզարմանաք` Ռուսաստանը։ Ռուսաստանի համար էլ սա որևէ փուլում տնտեսական և/կամ ռազմական, քաղաքական էքսպանսիայի դիմելու լեգիտիմ հնարավորություն է, հաշվի առնելով այդ երկրի ազգային անվտանգության ռազմավարության` ռազմավարական կանխարգելման սկզբունքը։

Հաջորդ շահառուն Ադրբեջանն է, որի համար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը ռուս-ադրբեջանական գործակցության խորացման և տարածաշրջանում Ադրբեջանի դերի և նշանակության բարձրացման հնարավորություն է, ինչից հրաշալի օգտվում է Բաքուն։

Հաջորդ շահառուն Թուրքիան է, որի համար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը հնարավորություն է տարածաշրջանում թուրքական ազդեցության տարածման և թուրքական տնտեսական էքսպանսիայի համար, ինչը չարյաց փոքրագույնն է Արևմուտքի համար և ցանկալին՝ ի համեմատ ռուսական ազդեցության, և չարյաց փոքրագույնն է Ռուսաստանի համար` ի համեմատ Արեւմուտքի ուղիղ ազդեցության մեծացման։

Թուրքական ազդեցությունը նաև չարյաց փոքրագույնն է Իրանի համար, եթե համեմատենք Արևմուտքի ուղիղ ազդեցության հաստատման հեռանկարի հետ, որը գրեթե հնարավոր չէ, հաշվի առնելով լոգիստիկ և այլ հնարավորությունները։

Եվ ուրեմն` Հայաստանի իշխանությունները ստում են, խոսելով ինքնիշխանության մասին, այլ ընդհակառակը` սպասարկում են Հայաստանի շահերի հետ աղերս չունեցող օրակարգեր, ու դեռ պետք է պարզել, թե կոնկրետ ո՞ր երկրին կամ բևեռին ծառայություններ մատուցելու համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3241

Մեկնաբանություններ