2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Այս հնարավորությունը բաց թողնելը բերելու է անխուսափելի կորուստների

Այս հնարավորությունը բաց թողնելը բերելու է անխուսափելի կորուստների
08.05.2024 | 17:02

Սիրելի՛ ընթերցողներ, շատերդ լսել եք սկսված «Սրբազան երթի» և համաժողովրդական դիմադրության մասին, որն առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոսը։

Այն ունի մեկ նպատակ՝ թույլ չտալ միակողմանի զիջումներ ու դրանց արդյունքում՝ անխուսափելի նոր պատերազմ։

Խնդրում եմ, դու՛ք էլ արտահայտեք ձեր անհամաձայնությունը, ձեր բողոքը, տե՛ր կանգնեք մեր երկրին։ Սա ևս մեկ հնարավորություն է, որը բաց թողնելը բերելու է է՛լ ավելի մեծ ու անխուսափելի կորուստների։

Եթե որևէ մեկն ունի հարցեր, թե ինչու է Տավուշում տեղի ունեցողը սխալ ու կորստաբեր, և ինչպես կարելի է խուսափել դրանից, ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ հանդիպել ու բացատրել։

Միայն թե, անտարբեր մի՛ մնացեք։

Տե՛ր կանգնեք։ Հակառակ դեպքում, կկորցնենք ամեն ինչ։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ