38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գողացված փողերով ընդդիմություն խաղացողների ֆինանսական հիմնական միջոցները գտնվում են արևմտյան բանկերի հաշիվներում

Գողացված փողերով ընդդիմություն խաղացողների ֆինանսական հիմնական միջոցները գտնվում են արևմտյան բանկերի հաշիվներում
03.04.2024 | 21:11

Ցույց տվեք մի կուսակցություն, որ գործում է Հայստանում, և որը ինստիտուցիոնալ մակարդակով հայտարարություն է տարածել՝ 2022 թվականի փետրվարին սկսած՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ:

Չէ՛, արևմտյան արգումենտացիան տարածող ազդեցության գործակալների մասին չէ խոսքս:

Ցույց տվեք Հայաստան կամ ՊՈՒ խմբակցություններից մի պատգամավորի, ով պառլամենտում անդարդարձել է այդ հարցին՝ հստակ, չլղոզված հայտարարությամբ:

Երևի չեք գտնի: Գիտե՞ք ինչու, որովհետև գողացված փողերով ընդդիմություն խաղացողների ֆինանսական հիմնական միջոցները գտնվում են արևմտյան բանկերի հաշիվներում:

Իսկ հանրության մեջ կա թյուր կարծիք, որ պառլամենտական ընդդիմությունը դեմ է արևմտյան էքսպանսիոնիստական քաղաքականությանը :

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ