Ամերիկացի մանրեբաններն այնպիսի ալգորիթմ են մշակել, որ թույլ է տալիս որոշել մարդու տարիքը նրա մաշկի միկրոֆլորայի օգնությամբ: Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով mSystems գիտական ամսագրին:
«Նմանատիպ գործիքը մեզ թույլ կտա պարզել, թե օրգանիզմի միկրոֆլորան ինչպես է ազդում մարդու և նրա օրգան համակարգի ծերացման վրա: Բացի այդ՝ կարող ենք իմանալ, թե մարդու օրգանիզմի վրա ինչ ազդեցություն են թողնում այն դեղանյութերը, որ դանդաղեցնում են ծերացումը»,- ամսագրին տված հարցազրույցում ասել է Կալիֆորնիայի համալսարանի կենսաբան Չժենցզյան Սյույը:
Պարբերականը գրում է նաև, որ մարդու մաշկի վրա տասն անգամ ավելի շատ մանրէ ու սունկ է «ապրում», քան օրգանիզմում առհասարակ: