Հայտնի է, թե որոնք են եղել 2019 -ի առաջին եռամսյակի ամենահայտնի բջջային հավելվածներն և խաղերը՝ ըստ Google Play-ի և App Store-ի: Այն ներկայացրել է Sensortower հատուկ վերլուծական ծառայությունը:
«App Store և Google Play ցանցերից ամենաներբեռնված հավելվածը WhatsApp-ն է, այնուհետ՝ Facebook Messenger-ը, Facebook-ը, TikTokն ու Instagram-ը, - գրում է ռուսական Лента-ն ու հավելում,- Լավագույն հնգյակում հայտնված հավելվածները նույնությամբ պահպանել են իրենց դիրքերը 2018-ի վերջին եռամսյակի համեմատ»:
Ինչ վերաբերում է ամենաներբեռնված խաղերի եռյակին, ապա դրանք են Color Bump 3D-ն, GarenaFreeFire-ը և PUBGMobile-ը: