«Ռուսաստանի մեդիամենեջեր-2019» մեդիա բիզնեսի ամենամյա ազգային մրցանակաբաշխության ժամանակ Գրան պրին շնորհվել է Россия Сегодня միջազգային մեդիախմբի, ինչպես նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:
РИА Новости լրատվական գործակալությունը գրում է. «Նրա գլխավորած լրատվամիջոցների սոցիալական նախագծերը բարձր գնահատականի են արժանացել լրագրողական հանրության կողմից, որոնց թվում են, օրինակ, Sputnik Pro-ն, որը միավորում է մեդիաոլորտի մասնագետներին, «Գտիր ինձ, մայրիկ» նախագիծը և այլն»:
Լրատվականը գրում է նաև, որ գլխավոր մրցանակը հենց Սիմոնյանին շնորհելու հարցում մեդիաոլորտի փորձագետների որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև հանգամանքը, որ Սիմոնյանն ակտիվորեն մասնակացել է լրագրող Իվան Գոլունովի գործին: