Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Մեծ տերությունները, ավարը բաժանելու հարցում, համաձայնության չէին կարողանում գալ

Մեծ տերությունները, ավարը բաժանելու հարցում,  համաձայնության չէին կարողանում գալ
31.07.2023 | 12:18

Անշուշտ, վաղուց հասունացել էր Թուրքիայի քայքայումը, իսկ նրա փտած տնտեսությունը բացահայտ խայտառակություն էր աշխարհի համար: Մեծ տերությունները, սակայն, ավարը բաժանելու հարցում համաձայնության չէին կարողանում գալ և այդ պատճառով էլ պահպանում էին հիվանդի կյանքը՝ յուրաքանչյուրը սպասելով բարենպաստ պահի՝ ձեռք գցելու առյուծի բաժինը:

Հայաստանում կատարվող բռնությունների համար Թուրքիային պատասխանատվության կանչելու եվրոպական հասարակության գնալով ավելի զայրացկոտ կոչերը քաղաքական գործիչների համար բարենպաստ պայման էին ստեղծում առանձին-առանձին Թուրքիայից իրենց կառավարությունների օգտին նոր խոստումներ կորզելու: Իսկ արյան մեջ խեղդված ժողովրդին օգնելու հարցում, որի տառապանքները սրտառուչ մեկնությունների նյութ էին դարձնում, ամենաքիչը նրանք էին շահագրգռված:

Թուրք ճարպիկ դիվանագետները, իրենց ապականվածությամբ հանդերձ, բավականին լավ էին ըմբռնում կացությունը և կարողանում էին տեղին օգտագործել այդ առավելությունը: Առերես ճնշվածներին հավասարություն և ազատություն տալու հրապարակային երդումներով նրանք մարդկության աչքերին թոզ էին փչում, երդումներ, որոնց կատարման մասին երազում անգամ չէին հիշում, իսկ իրականում մեծ տերություններին հանում էին միմյանց դեմ: Նրանք իսպառ հերքում էին անլուր դաժանությունների վերաբերյալ բոլոր բողոքները և խորապես վիրավորվում անամոթ զրպարտանքների համար: Դիվանագիտության այս զուտ թուրքական բնագավառում նրանք հասել էին կատարյալ վարպետության....

Թուրքական կայսրությունում այդ ամենը շատ ավելի վատ էր անդրադառնում հայերի վրա: Նրանք զուր հույսեր էին փայփայում, և իրականում վիճակը վատթարանում էր: Դառը ճշմարտությունն այն է, որ հայերն իրենք ավելի շատ բանի կարող էին հասնել, եթե եվրոպական ժողովուրդները, իրենց կառավարություններն ու դիվանագետները ընդհանրապես չխառնվեին նրանց գործին:

Եվրոպական պետությունները, իրենց ուղերձներում և հուշագրերում համակրանք արտահայտելով հայ ժողովրդի նկատմամբ, պահանջում էին մարդկային վերաբերմունք նրա հանդեպ: Իրենք, սակայն, լրջորեն չմոտենալով այդ խնդրին՝ հասան նրան, որ կատաղեցրին թուրքերին, միաժամանակ հանդուրժողականություն ցուցաբերեցին նրանց նկատմամբ: Թուրքերին հնարավորություն էր տրվել անարգել արյունոտ վրեժ լուծել իրենց հայ հպատակներից, որոնց պատճառով շարունակ բանադրանքի էին ենթարկվում և ստիպված էին այդքան նվաստացուցիչ խոստումներ տալ: Ահա այն ամենը, ինչ Եվրոպայի պետական գործիչներն ու դիվանագետները արեցին հայ ժողովրդի համար:

Ֆրիտյոֆ Նանսեն

Վալերի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 5849

Մեկնաբանություններ