07.03.2013|
13:51
«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայի առողջապահության համակարգը, ըստ էության, փլուզված է։ Կազմակերպության տվյալներով՝ պետական հիվանդանոցների մեկ երրորդը փլուզված է կամ էլ՝ փակված։ Այն բժիշկները, ովքեր փորձում են բուժօգնություն ցուցաբերել վիրավոր ապստամբներին, ընկալվում են որպես պետության թշնամիներ։