-
23.03.2013|
16:33
«Իմեդի» հեռուստաընկերության «Բաց եթերում» Վրաստանի նախագահը հայտարարել է, թե աբխազական երկաթուղու բացումն այնպես կհարվածի Վրաստանի ու Ադրբեջանի շահերին, որ այդ մասին ոչ միայն ծրագրեր կազմել, նույնիսկ խոսել չարժե:
«Երկաթուղու բացումը հակասում է Վրաստանի շահերին»,-ասել է նա:
-
23.03.2013|
15:26
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկարաձգել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տիեզերքը համատեղ ուժերով ուսումնասիրելու և խաղաղ նպատակներով օգտագործելու համաձայնագիրը:
-
23.03.2013|
15:23
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն նախագահն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող ցրել կառավարությունը:
-
23.03.2013|
15:21
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաղեստինի ինքնիշխան պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի պայքարել անկախ Պաղեստինի պետության ստեղծման համար:
-
23.03.2013|
15:20
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի կառավարությունը հրաժարական է տվել: Միկատիի համոզմամբ` Լիբանանը կարիք ունի ազգային փրկության կառավարության ներկա փուլում, որին կանդամակցեն քաղաքական բոլոր ուժերը:
-
23.03.2013|
15:18
Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով փոխարինել է Իվան Վոլինկինը, որ մինչ նշանակումը ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր, իսկ 2007-ին աշխատել է Վրաստանի ՌԴ դեսպանատանը և վտարվել երկրից` ընդվզում կազմակերպելու մեղադրանքով:
-
23.03.2013|
14:03
Քուրդ ժողովրդին Նովրուզի՝ նոր տարվա տոնի, կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը փոխանցել է Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովին և մաղթել համայնքին համերաշխություն, ծրագրերի իրականացում և նոր ձեռքբերումներ:
-
23.03.2013|
13:54
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Նա նաև ներողություն է խնդրել Թուրքիայից` Գազա մեկնող «Ազատության տորմիղ» նավի ծովային արգելափակման և դրա վրա հարձակման համար, ինչի հետևանքով 2010թ. հուլիսին 9 թուրք էր զոհվել: Թուրքիայի վարչապետի հետ հառախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն նշել է, որ ողբերգական սխալները նպատակադրված չէին։ Նա նաև խոստացել է զոհերի ընտանիքներին հատկացնել փոխհատուցում։
-
23.03.2013|
13:53
Համախմբվել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի շուրջ. երեկ այսպիսի կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լիբանանի քաղաքական ուժերին երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հրաժարականից հետո։ Նա նաև ընդգծել է Լիբանանի զինված ուժերի դերը երկրի միասնականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում։
-
23.03.2013|
13:50
Կիպրոսի խորհրդարանն ուրբաթ օրն արտահերթ նիստում երեք որոշում է ընդունել, որոնք կնպաստեն բանկային համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար։ Նախ՝ ծրագրվում է ստեղծել «համերաշխության ազգային ֆոնդ», որը կհամախմբի պետական ակտիվները։