02.04.2013|
11:29
2006թ. «Ժառանգություն» կուսակցության անդամները տեղեկացրին ԱՄՆ դեսպանատանը, որ կուսակցությունը ենթարկվում է հետապնդման: 2006թ. օգոստոսի 8-ով թվագրված գաղտնի հեռագրի մեջ Էվանսն ասում է, որ իր գրասենյակը չի բացառում, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա գրոհների հետեւում կանգնած է նախագահ Քոչարյանը: Շարունակելով՝ դեսպանը վկայաբերում է «Ժառանգություն» կուսակցության անդամների պնդումը, թե հալածանքը սկսվեց, երբ 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ խիստ քննադատության ենթարկեց Քոչարյանին: Անդրադառնալով Հովհաննիսյանի Քոչարյանին ուղղված նամակին, որը ներառում էր 21 կետից բաղկացած հարցաշար, Էվանսը գրում է. «Հովհաննիսյանը քաջալերվել էր 2006թ. մայիսին «Գելլափի» անցկացրած հարցումների անսպասելի արդյունքներով… նա Հայաստանի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչն էր՝ 74 տոկոս դրական վարկանիշով»: