ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Սրանք ունեն ընդամենը մեկ պաշտպանական գիծ՝ «մլիցեքի գիծը»

Սրանք ունեն ընդամենը մեկ պաշտպանական գիծ՝ «մլիցեքի գիծը»
15.05.2024 | 12:31

Անտիկ ժամանակներից սկսած՝ աշխարհի բոլոր բանակներում կա մեկ չգրված օրենք. կարող է հրամայվել գնալ մահվան, բայց երբեք չի կարող հրամայվել գնալ անպատվության։

Անպատիվ հրամաններով ստորացված բանակը առաջին առիթի դեպքում հենց ինքն է ոտնատակ տալու թերագույնին։ Եթե նախորդ ռեժիմները ոստիկանական պաշտպանական գծի փլուզման դեպքերում բանակն էին բերում ու հարցեր լուծում, ապա ներկա նզովյալների կողմից բանակ մտցնելու դեպքում այն շատ արագ մեր կողմն է անցնելու։

Սրանք ունեն ընդամենը մեկ պաշտպանական գիծ՝ «մլիցեքի գիծը», որը շատ արագ է դեմորալիզացվելու ու փլուզվելու։ Դրանից հետո, ըստ ժանրի կանոնների, առաջինը մեր կողմն են անցնելու անպատիվ հրամաններից ստորացված դիվանագետները, հետո՝ զինվորականները, հետո՝ ավելի լայն մասսաները։

Հայոց ցեղասպանությունը ժխտողների վերջը սարսափելի է լինելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ