ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արժեքների հեղափոխություն է լինելու

Արժեքների հեղափոխություն է լինելու
11.03.2024 | 13:45

ՀՀ-ում փորձելու են ռազմական ճակատ բացել ռուսների դեմ՝ որպես պլան մաքսիմում (զուգահեռ դրան, սրելու են Մերձդնեստրը, միգուցե նաև` Վրաստանը).

Ի դեպ, փորձելու են մեդիա առումով օգտագործել այն սցենարը, ինչ եղավ Արցախում՝ ռազմական կոնֆլիկտ-իմիտացիոն պաշտպանություն-ՌԴ-ի հեղինակազրկման հրապարակային հայտարարություններ, մեդիա արշավ և այլն:

Ինչու ենք այս վիճակում, քանի որ կեղծ ենք ու չկողմնորոշված, քանի որ ՔՊ-ն ու նիկոլոսը անձնական խնդիր չեն մեզանից շատերի համար, հանդիպում, բարևում, խոսում, խնդում ու գնում ենք, որոշները բիզնես են անում:

Հատուկ կոնցեպտուալ ծանծաղամիտների համար. ձեզ մոտ ընկալումը կապված է, թե որևէ մեկը հատկապես որ պետության անունը քանի անգամ է օգտագործում իր գրառման մեջ, թե՞ այլ ցուցիչով:

Մի դեպք. ես դոկտորական դիսերատացիա ունեմ հաստատած, թեման Դաշինքներն են, ու օբյեկտիվորեն հետազոտության թեման ՆԱՏՕ-ն է և ՀԱՊԿ-ը, բնականաբար, հետազոտությունները, հրապարակումները վերաբերում են այդ երկու սուբյեկտներին:

Հիմա համապատասխան ճաշակ ու ընկալում ունեցող մարդիկ նայում են, թե բա՝ Ղևոնդյանը ՆԱՏՕ-ի մասին մի 15 հոդված ունի, վստահորեն արևմատմետ է, հետո, թե բա՝ ոնց որ կողմնորոշում է փոխել, գրում է ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի արտաքին քաղաքականության ու դրա հայեցակարգայնացման մասին և այլն, դարձել է ռուսամետ:

Կարելի էր հիշել Լավրովի դասական տեքստը, իհարկե, բայց դե...

Փորձեք կարդալ, հասկանալ ու մտածել, ու եթե մի բան այնպես չստացվեց, էլի կարդացեք, առանց մի գրամ սարկազմ` հարցրեք. մենք էն փուլում ենք, որ «ազգին ղժժալով կործանման գնալու մեջ մեղադրողները հենց իրենք են ղժժում էս ամենի վրա»:

Արժեքների հեղափոխություն է լինելու՝ առանց որևէ մեկին հարցնելու ու առանց որևէ մեկի կողմից իշխանության բերվելու: Վատիկանը վկա:

Հիմա որ գրեմ՝ «работайте, братья», ի՞նչ կմտածեք. ինչ կուզեք, համապատասպան ձեր արժեքների ու մտքի, մտածեք, վերլուծեք:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ