«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեզ միայն ազգովի ապաշխարությունը կօգնի

Մեզ միայն ազգովի ապաշխարությունը կօգնի
14.11.2023 | 19:29

Սիրելի հպարտ ժողովուրդ, վերջապես կհասկանա՞նք, որ հպարտությունը յոթ մահացու մեղքերից ամենաառաջինն է:

Հայ քրիստոնյա ազգը դա գիտեր դարեր շարունակ, իսկ խորհրդային և հետխորհրդային մարդը՝ ոչ:

Հպարտ և չարի ոգով՝ դուխով երկիրն առաջնորդած նորօրյա կուռքը մեր երկիրը դարձրեց սուգի հայրենիք, որբի և մահի հայրենիք:

Մեզ միայն ազգովի ապաշխարությունը կօգնի երեսն ուղղել դեպի իրական Փրկիչը: Եվ հենց ապաշխարությունն էլ կպաշտպանի հուսահատությունից, որը նույնպես մահացու մեղք է:

Յուրաքանչյուր նախորդը ծնում է հաջորդը:

Հեռանանք չարից:

Ավետիք ՊԻՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ