ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Եթե… ապա «Երևանի քաղաքապետի» թեկնածուները շատ շուտով կդառնան «Էրիվանի քաղաքապետի նախկին թեկնածուներ»

Եթե… ապա «Երևանի քաղաքապետի» թեկնածուները շատ շուտով կդառնան «Էրիվանի քաղաքապետի նախկին թեկնածուներ»
30.06.2023 | 20:36

Հայաստանի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը չի հասկանում Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների իրական իմաստը և այս գործընթացին նայում է զուտ «ներքաղաքական պայքարի» տրամաբանության մեջ։

Եթե սեպտեմբերի ընտրություններում հաղթի Տիգրան Ավինյանը (այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը), ապա իշխանություններն այս արդյունքները կներկայացնեն որպես «Հայաստանի բնակչության աջակցությունը Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության ՈՂՋ ՀԱՄԱԼԻՐԻՆ», որն իր հերթին կներկայացվի որպես «լեգիտիմ իրավունք»՝ այս տարվա աշնանը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը գնալու (փաստաթուղթ, որը ֆունդամենտալ կապիտուլյացիա է)։

Եթե ինչ-որ մեկը սա չի հասկանում, ուրեմն նա պետք է տեղ չունենա հայաստանյան քաղաքականության մեջ։

Մենք կանգնած ենք պատմական ցնցումների շեմին, որոնց նմանը հայ ժողովուրդը չի տեսել իր ողջ պատմության ընթացքում, և կարևոր է, որ քաղաքական վերնախավը գործի այդ իրողությունների ըմբռնմանը համապատասխան:

Եթե սա չհասկացվի, ապա «Երևանի քաղաքապետի» թեկնածուները շատ շուտով կդառնան «Էրիվանի քաղաքապետի նախկին թեկնածուներ»։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ