Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը․ Արցախն ուզում են հայաթափել. Անդրանիկ Թևանյան

Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը․ Արցախն ուզում են հայաթափել. Անդրանիկ Թևանյան
06.09.2022 | 07:26

Այն, որ բազմաթիվ գեներալներ սերժանտի էլ չեն ձգում, դա պարզ է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, միևնույն է չի կարողանալու մաքրվել պատերազմի ու պարտության թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կարգավիճակից, դա էլ է պարզ։ Բայց խնդիրն այլ է։
Զինվորականներին կալանավորելը, բանակը վարկաբեկելը շատ ավելի խորքային ու հակապետական նպատակ է հետապնդում։


Ինչպես հայտնի է, Ալիևը պահանջում է ապառազմականացնել Արցախը և չվերականգնել հայկական բանակը։ Երևանից օրերս նրան զեկուցեցին, որ ՀՀ զորամիավորումներ Արցախում այլևս չկան։ Հիմա եկել է Արցախի ՊԲ–ն ոչնչացնելու փուլը, ինչն արվում է բանակային վերնախավին «փչացնելու» և վերնախավում վախի մթնոլորտ տարածելու միջոցով։
Այն, որ ջալալները մանր դեմքեր են, դա փաստ է։ Այնքան մանր, որ նույնիսկ սեփական կաշին փրկելու խիզախություն չունեն։ Բայց նրանք այս մեծ գործընթացում փոքրիկ դետալներ են։ Նրանց կալանավորում են ոչ այնքան պարտության մեղքը Նիկոլից զինվորականների վրա գցելու, որքան բանակի ոչնչացումը սահուն իրականացնելու համար։ Ջալալներին ու միշկաներին մեղադրանք են առաջադրում, որպեսզի վարկաբեկեն բանակը և դրա կազմալուծման «հանրային պահանջ» ձևավորեն։


Խնդիր է դրված զինաթափել ու հայաթափել Արցախը, ինչի շուրջ Բրյուսելում ռազմավարական համաձայնության են եկել Փաշինյան Նիկոլն ու Ալիև Իլհամը։ Վերջինս արդեն բաց տեքստով հայտարարել է այդ մասին։

Դիտվել է՝ 7871

Մեկնաբանություններ