Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Կորել է ԽՍՀՄ-ը, համարել անվավեր

Կորել է ԽՍՀՄ-ը, համարել անվավեր
08.02.2013 | 22:35

Կորել է ԽՍՀՄ-ի կազմալուծման մասին Բելովեժյան համաձայնագրի բնագիրը, որ պահվում էր Բելառուսում: ԱՊՀ գործադիր կոմիտեում մնացել է փաստաթղթի պատճենը: Բնագիրը չկա ոչ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում, ոչ անմիջական ստորագրողների մոտ: «Երբ ստորագրվեց Բելովեժյան համաձայնագիրը, ԱՊՀ-ն դեռ չկար և մեզ փոխանցվեց միայն նոտարի վավերացրած պատճենը»` ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը` շեշտելով, որ փաստաթղթի կորուստը չի կարող իրավական հետևանքներ ունենալ, քանի որ նոտարի վավերացրած պատճենն ունի բնագրի ուժ: Այնուամենայնիվ, Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում խոստացել են որոնել համաձայնագիրը բոլոր հնարավոր հաստատություններում, այս թվում` արխիվներում: Համաձայնագիրը ստորագրած Բելառուսի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչն ասում է, որ ստորագրված փաստաթուղթը նույն պահին իրենից վերցրել են արտաքին գործերի նախարարության արարողակարգի աշխատակիցները, իսկ Բելովեժյան թավուտից համաձայնագիրը տարել է Բելառուսի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Պյոտր Կրավչենկոն: Կրավչենկոն, մինչդեռ, ասում է, որ ինքն ունի պատճենը, բայց իր մոտ չէ բնագիրը: Շուշկևիչը հիշում է, որ ստորագրվել է համաձայնագրի երեք օրինակ` Բելառուսի, Ուկրաինայի ու Ռուսաստանի համար, բայց չի բացառում, որ փաստաթուղթը մեկն է եղել:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ