Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վրացական ճշմարտության սուտը

Վրացական ճշմարտության սուտը
26.01.2013 | 12:07

Թբիլիսիում ամփոփելով Ստրասբուրգյան այցը` ասուլիսի ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ անցած տարիներին ինքը հնարավորն արել է, որ Վրաստանը կայուն և ներդրումների համար գրավիչ երկիր դառնա: Իսկ Դավոսյան ֆորումում վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ըստ նախագահի, «հպարտությամբ պատմել է», որ համաշխարհային վարկանիշներով Վրաստանի 9-րդ տեղում լինելը Սահակաշվիլիի հնարած սուտն է: «Նա լայն ժպիտով և շատ երջանիկ ասում է, որ համաշխարհային ներդրողներին ճշմարտությունն է հայտնել, թե ինչպես ենք մենք խաբել աշխարհին` ասելով, թե ճիշտ է Վրաստանում ներդրումներ կատարել: Պարզվում է, այն, որ Վրաստանի տնտեսությունը պետք է զարգանա, պետք է աշխատատեղեր ստեղծվեն, պետք է աջակցենք ժողովրդին, գումարներ պետք է տրամադրվեն, զբոսաշրջությունը զարգանա, շինարարություն իրականացվի, նոր շինություններ պետք է հայտնվեն, սուտ է»,-ասել է Միխայիլ Սահակաշվիլին և եզրակացրել, որ ինքը սկսել է ոչինչ աշխարհից չհասկանալ:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ