Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ճապոնիայում դադարեցնում են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը

Ճապոնիայում դադարեցնում են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների շահագործումը
16.01.2013 | 11:12

Ճապոնիայի երկու խոշորագույն ավիաընկերություններ հայտարարել են Boeing 787 Dreamliner ինքնաթիռների թռիչքների դադարեցման մասին։ Օդանավերի շահագործումը դադարեցվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկը վթարային վայրէջք է կատարել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ վթարային վայրէջքը իրականացվել է օդաչուների խցիկում ծխի առաջացման պատճառով։
All Nippon Airways (ANA) ընկերությունն անորոշ ժամանակով կասեցրել է իր բոլոր 17 Dreamliner-ի թռիչքները։ Նման որոշում է ընդունել նաև Japan Airlines-ը (JAL)։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Boeing կորպորացիային պատկանող Dreamliner ինքնաթիռների հետ տարբեր միջադեպեր են գրանցվում, այդ թվում՝ էլեկտրալարերի հրդեհ, արգելակների խափանում, վառելիքի արտահոսք և այլն։

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ