«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՙ«Մուսուլման եղբայրները» հաղթել են սահմանադրական հանրաքվեում

ՙ«Մուսուլման եղբայրները» հաղթել են սահմանադրական հանրաքվեում
23.12.2012 | 14:29

«Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժումը հայտնում է, որ հանրաքվեի արդյունքում ընտրողները նախնական տվյալներով հավանության են արժանացրել սահմանադրության նոր նախագիծը։ Փաստաթղթի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների 70 տոկոսը։ Այս պահի դրությամբ հաշվել են ձայների 95,5 տոկոսը։
Սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլը Եգիպտոսում անցկացվել է երեկ, իսկ առաջին փուլը՝ դեկտեմբերի 15-ին։ Առաջին փուլի ընթացքում փաստաթուղթը ստացել է 56 տոկոս ձայն։ Երկու փուլերի արդյունքում այն ընդհանուր առմամբ ստացել է 64 տոկոս քվե։
Երեկ՝ հանրաքվեի 2-րդ փուլի օրը, հրաժարական է ներկայացրել Եգիպտոսի փոխնախագահ Մահմուդ Մեքին։ Հեռուստաուղերձում նա նշել է, որ քաղաքական գործունեության բնույթը հնարավոր չէ համատեղել իր նախկին աշխատանքի՝ դատավորի մասնագիտության հետ։ Նա ասել է, որ պատրաստվում էր պաշտոնին հրաժեշտ տալ դեռևս նոյեմբերին, սակայն հանգամանքների բերումով ստիպված էր շարունակել պաշտոնավարումը։

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ