ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Անանն աֆրիկյան առաջնորդներին կոչ է արել լսել ժողովրդի ձայնը

Անանն աֆրիկյան առաջնորդներին կոչ է արել լսել ժողովրդի ձայնը
14.09.2012 | 14:24

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ աֆրիկյան երկրների առաջնորդները, որոնք չափից դուրս երկար են գտնվում իշխանության ղեկին, պետք է ունկնդիր լինեն բնակչության տրամադրություններին` հեղափոխություններից խուսափելու համար:
Ըստ դիվանագետի` «արաբական գարունը» վկայությունն է այն բանի, որ ամբողջ աշխարհը ձգտում է ժողովրդավարության գերակայության: Այդ իսկ պատճառով երկրների ղեկավարները պետք է հիշեն մարդու իրավունքների մասին, այլ ոչ թե հաստատեն բռնատիրական բարքեր: Անանը կոչ է արել միջազգային հանրությանը շատ արագ գտնել Սիրիայի հակամարտությունից դուրս գալու քաղաքական լուծումներ: Նա նաև ամոթալի է համարել սիրիական թնջուկը լուծելու ՄԱԿ-ի անկարողությունը:

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ