ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բանակցությունները կշարունակվեն այնքան, ինչքան պետք է

Բանակցությունները կշարունակվեն այնքան, ինչքան պետք է
19.06.2012 | 13:28

Հունիսի 18-ին Մոսկվայում սկսվել են և այսօր շարունակվում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Իրանի և միջնորդ վեց երկրների ներկայացուցիչների միջև: ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղիրին քննարկումների առաջին օրվա ավարտին ասել է, որ խորհրդակցական բանակցությունների երկու ռաունդին կհաջորդի երրորդը: Նախօրեին իրանական պատվիրակության որոշ անդամներ կանխատեսում էին, որ բանակցությունները նույն օրը կավարտվեն: Բաղիրին ասել է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դադար է վերցրել` Իրանի առաջարկները միջնորդ երկրների հետ ուսումնասիրելու համար: Բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բանակցել ինչքան պահանջվի. «Բանակցություններն ինտենսիվ են և գործնական մթնոլորտում են անցնում: Մոսկվայի և Բաղդադի բանակցությունները նման չեն: Կարծիքների փոխանակում կա, չնայած տարաձայնություններին: Այս անգամ քննարկումն ավելի բովանդակային է»,-ասել է Մայքլ Մանը:

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ