Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանը բարդ հանգույցներում

Հայաստանը բարդ հանգույցներում
06.04.2024 | 12:22

Ովքեր չգիտեն պատմությունը և այս կամ այն պատվերի շրջանակներում ամբախ-զամբախ դուրս են տալիս, դրանք նույնպես յուրատեսակ թշնամիներ են և մոլորության սերմեր են տարածում հօգուտ Նիկոլի արկածաախնդրության։

Քաղաքական բախտորոշ կողմնորոշումներ ընդունելիս և որոշումներ կայացնելիս՝ պետք է հաշվի առնել ժողովրդի անցած ուղին, նրա ձեռքբերումներն ու սայթաքումները։ Համառոտ նայենք մեկ դար առաջ էլի 20-ական թվականները։ Վրացյանի, Քաջազնունու, Ահարոնյանի և Մանուկյանի դաշնակցական կառավարությունը բոլշևիկների հեղափոխական Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար Մոսկվա է ուղարկում պաշտոնական պատվիրակություն Լևոն Շանթի գլխավորությամբ։ Անգլիան, իմանալով այդ մասին, դաշնակցական կառավարությանն առաջարկում է կասեցնել մերձեցումը Ռուսաստանի հետ՝ խոստանալով Հայաստանին տալ Սևրի դաշնագրով հաստատված 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը շատ քիչ էր զիջում ամբողղջ Անդրկովկասի տարածքին։
Այժմ նորից վերադառնանք Լևոն Շանթի գլխավորած պատվիրակությանը, որին Մոսկվայում ընդունում է Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Չիչերինի հայազգի տեղակալ Լևոն Կարախանը։ Ռուսաստանն առաջարկում է Հայաստանին 87, 6 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ ներառյալ հացի շտեմարան Կարսի բարձրավանդակը՝ 20,7 հազար քառակուսի կիլոմետր, որոշ տարածքներ Ճորոխ գետի ավազանից՝ մոտ 7,5 հազար քառակուսի կիլոմետր, դաշտային և լեռնային Ղարաբաղները և Նախիջևանը՝ իր վրա վերցնելով սահմանների պաշտպանությունը։
Բանակցությունների ընթացքում Չիչերինը հեռախոսաձայնում և իր մոտ է կանչում Լևոն Կարախանին, վերջինս, իբր թե մոռանալով, սեղանին թողնում է խոստացյալ Հայաստանի քարտեզը և դուրս գալիս սենյակից։ Չիչերինի մոտից վերադառնալով, Կարախանը տեսնում է է , թե Հակական պատվիրակության անդամներն ինչպես են քիթները խոթած նայում քարտեզին (ի դեպ, այդ քարտեզը տասնյակ տարիներ կախված էր Լենինի աշխատասենյակի պատից)։
- Հը, ո՞նց է, հավանեցի՞ք,- հարցնում է Լևոն Կարախանը։
-Իհարկե, մենք էդքան էլ աշխարհակալ ազգ չենք,- պատասխանում է Լևոն Շանթը:
- Դե ստորագրեք համագործակցության պայմանագիրը։
- Խոսենք Երևանի հետ և ստորագրենք, ասում է Լևոն Շանթը։
Դաշնակցության անփառունակ ղեկավարներն ասում են՝ ոչ մերժեք, ոչ էլ ստորագրեք։
Ռուսները բացում են ծածկագիրը և ասում՝ վերադարձեք Երևան;
Շարունակությունը բոլորիդ հայտնի է․ Անգլիան հրաժարվում է կատարել իր խոստումը։ Թուրքիան հարձակվում և բզկտում է Հայաստանը; Միայն Սարդարապադի և Բաշ Ապարանի հերոսամարտերն են վերջնական բնաջնջումից փրկում Հայաստանը;
Դաշնակցական կառավարությունը չգնար արկածախնդրության, կունենայինք հիշյալ Հայաստանը 7-8 միլիոն բնակչությամբ, կլինեինք ծանրակշիռ պետություն՝ ոչնչացման բոլոր վախերից հեռու։ Ես առանց չափազանցության ասում եմ 7-8 միլիոն, քանի որ ԽՍՀՄ-ը փլվելիս Անդրկովկասում բնակչության քանակով առաջին տեղն զբաղեցնում էին հայերը․ 3,5 միլիոն Հայաստանում, կես միլիոն Վրաստանում, կես միլիոն՝ Ադրբեջանում հաշվարկով։ Եվ դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ներդրումներ կլինեին կատարաված այդպիսի պոտենցիալ ունեցող Հայաստանում։
Այժմ դառնանք այդ արկածախնդիր բռնապետի Եվրոպական կողմնորոշմանը։ Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը չէ՞ր, որ երեք տարի առաջ գալով Անդրկովկաս, արհամարհելով ազգերի ինքնորոշման իրավունքը, Արցախի պատմական պատկանելությունը, հայտարարեց, որ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստորեն քարտ - բլանշ տալով Ադրբեջանին պատերազմն սկսելու համար։ Այդ Եվրոպան չէ՞ր, որ չդատապարտեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հանդես գալու համար։ Եվրոպան ամենաշատը կարող է սփոփիչ խոսքեր ասել և ոչ ավելին, իսկ դա զրոյի չափ մի բան է Հայաստանի համար։
Արևմուտքը Հայաստանին չի նայում որպես գործընկերոջ, այլ նայում է որպես հակառուսական կամպանիային պիտանի գործիքի: Սա նույն մեկ դար առաջվա պատմությունն է:
Մենք պետք է վարենք հավասարակշռված-կոմպլիմենտար քաղաքականություն։ Ռուսաստանը և Իրանը տարածաշրջանի խոշոր կատարողներ են, նրանց հակադրվելը մահ է մեզ համար։ Միայն մանկուրտնրն են, որ ահից ու դավից անտեղյակ դինջ հայհոյանքներ են ծկլթում տարածաշրջանի գիգանտների դեմ:
Եվս մի կարևոր հանգամանք․ հիմա Ռուսաստանում ապրում է համարյա թե երկու անգամ ավելի շատ հայություն, քան՝ Հայաստանում:
Լրբություն է , պղծություն է, նիկոլություն է նրանց անտեսելը, նրանց վաղվա օրով չմտահոգվելը։
Բռնապետը դրսում արհամարհված իսան է, ով որ մի կարճ ժամանակով մարդու տեղ է դնում իրեն, ուզում է հորթի հրճվանքով թռնել նրա գիրկը: Նա ի վիճակի չէ հայաշահ որևէ հարց լուծել։
Ազգովի պետք է զբաղվել այդ պատուհասից ազատվելու հարցով:

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 3055

Մեկնաբանություններ