ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր Մարիամը. Կարո Վարդանյան

Մեր Մարիամը. Կարո Վարդանյան
11.07.2022 | 07:30

Հավանաբար շատերն են հիշում, թե ինչպես 2019թ. մայիսի 5-ին Եռաբլուր պանթեոնի ՀԱՀԳԲ նահատակների հուշահամալիրում հանդիսավորապես հողին հանձնվեցին Գուրգեն Յանիկյանի մասունքները:

Աճյունատուփը ԱՄՆ-ից Հայաստան էր բերել մի տարեց օտարուհի, որը խուսափում էր շփումներից ու տրվող հարցերից: Իմացվեց միայն նրա անունը՝ ՄԱՐԻԱ ՅՈՒՄԵՆ: Մեր հանրության համար այդպես էլ անհայտ մնաց, թե ո՞վ էր այդ օտարուհին, և ինչո՞ւ էին ծերունի հերոսի մասունքները երկար տասնամյակներ պահվում նրա մոտ:


Յանիկյան ամուսիններն իրենց շրջագայություններից մեկի ժամանակ ծանոթացել էին մի երիտասարդ ու սիրունատես գերմանուհու հետ՝ ՄԱՐԻԱ ԿՐՈԼՑ անունով: Ամուսինները շատ էին սիրել գերմանուհուն ու հրավիրել նրան Սանտա Բարբարայի իրենց բնակարանը: Այդպիսով սկիզբ է դրվել նրանց ջերմ բարեկամությանը: Գուրգեն Յանիկյանը աղջկան հայավարի անվանում էր ՄԱՐԻԱՄ: Յանիկյանի բանտարգելության տարիներին Մարիան շարունակում է մնալ նրա ամենահավատարիմ բարեկամը՝ պարբերաբար այցելելով բանտ ու նաև հիվանդանոց, որտեղ ընդմիշտ փակված էր Յանիկյանի կինը՝ հոգեկան խանգարումով տառապող Սուսաննա Քոմուրջյան-Յանիկյանը:
Հայտնի է, որ Յանիկյանի առաջին դատավարության ընթացքում նրա փաստաբանները ևս ենթարկվեցին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հրահանգներին՝ դավաճանելով ծերունուն ու նրան մենակ թողնելով ԱՄՆ-ի արդարադատության լարած որոգայթների առաջ:
Բոլորի կողմից լքված ծերունին չէր հանձնվում ու միջոցներ էր որոնում՝ նոր փաստաբաններ ունենալու ու առաջին դատավճիռը բողոքարկելու համար:


Հերթական այցելություններից մեկի ժամանակ Մարիան տեղեկացնում է, որ իրենից բավականին տարիքով մի փաստաբան սիրահետում է իրեն և շարունակ ամուսնության առաջարկություններ անում: Տեղեկացնում է նաև, որ որոշել է ամուսնանալ նրա հետ՝ պայմանով, եթե նա ստանձնի Յանիկյանի ոտնահարված իրավունքների պաշտպանությունը: Ծերունի հերոսը կարկամում է ինքնազոհողության նման անօրինակ դրսևորումից: Մարիան հաստատակամ էր իր որոշման մեջ և հաջորդ այցելությանը Յանիկյանին է ներկայացնում իր փեսացուին՝ փաստաբան Հարի Յումենին, որի ազգանունն էլ կրում է հետագայում:
Ահա թե ով էր 2019-ին Հայաստան եկած պատկառելի տիկինը:

Դիտվել է՝ 14009

Մեկնաբանություններ