ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացել է

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացել է
05.04.2013 | 00:43

Ժողովուրդ հայոց, լրացավ Ղարաբաղի նախշուն բաջիի՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի, պարուհի ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը: Երբ հնչում են «Ուզունդարան», «Նախշուն բաջին», «Աշուղ եմ էդ քո սև-սև աչերին» և ժողովրդականություն վայելող այլ երգեր, ակամայից հողը փախչում է ոտքիս տակից, թռչում եմ վեր ու սկսում պարե՜լ: Դու մեր հարստությունն ես, սիրելի արտիստուհի:
Բեմական 50 բուռն տարիների ուղեծրում նա կատարել է աշխարհի 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր: Հայրենական մեծ պատերազմի եռուն տարիներին իր քաջալերանքի խոսքով՝ երգ ու պարով ոգեշնչել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի հերոս-տղաներին՝ հերոսաբար թնդացնելով հայ երգն ու պարը արկերի, թնդանոթների խլացնող ձայնի տակ: Երգի՜ր, անուշս, պարի՜ր, սիրտս հովացուր, կարոտ եմ ձայնիդ, շարժուձևիդ կրակին: Շնորհավոր ծնունդը մեր Գանձի, Ղարաբաղի կրակի դարե հոբելյանը:
Հե՜յ, անաստված իշխանավորներ, ժողովրդական արտիստուհիդ դարձավ 100 տարեկան: Սիրտս ցավում է շատ, որ գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացել, մոռացվել է: Երգիր ու պարի՜ր, մեր ժողովրդական արտիստուհի Արև Բաղդասարյան: Վայելենք նրա հիանալի ժառանգությունը:

Տեսանյութ

ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 5559

Մեկնաբանություններ