ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ. ՈՒ տա՛ Աստված, որ ես սխալված լինեմ

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ. ՈՒ տա՛ Աստված, որ ես սխալված լինեմ
26.02.2013 | 23:57

Շատ հուզիչ, ավելին, անկեղծ ու անմիջական, բայց և արհեսավարժ էր կազմված պարոն Սարգսյանի պատասխանը Սերժ Թանգյանին: Սակայն դա ընդամենը մեր երկրին ու նրա խեղճ ժողովրդին պատուհասած, դավին ու ցավին անտեղյակ, դրսի մարդկանց մոտ կարող է առաջացնել տաք գրգիռներ, հուզմունքի զգացողություններ: «Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն...»: Այդ ի՞նչը և ե՞րբ պիտի փոխես, պարոն Սարգսյան: Քիչ ժամանակ չի անցել, «Հավատանք, որ փոխվենք» -ից, բայց ի՞նչը փոխվեց, քո ստրկամիտ, գարշահոտ ու անօրեն դատավորնե՞րդ ազնվացան, որոնց անթաքույց ցինիզմով հրապարակած`հանուն Հայաստանի Հանրապետության անհիմն ու ապօրինի վճռով խլեցին իմ` քո ղեկավարած երկրիդ գործազուրկ քաղաքացու 11 տարվա սեփականությունը, թե՞ մի ամբողջ քաղաք անգթորեն թալանած հացընկեր քաղաքապետդ փոխվեց, որի անօրինություններից քրեական օրենսգիրքն է հոնգուր - հոնգուր արտասվում... Այո, «Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է»: Շուտ եք մոռանում Ձեր խոստումները, հիշեք. «Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն»: Այդ ո՞ր լիովին անկախ դատաիրավական համակարգի մասին է խոսքը, գուցե նրա՞, որին նույնիսկ երիտհանրապետական Շարմազանովը կարող է հրահանգավորել, որի ստահոտ ելույթներից, կեղծ հայրենասերի ամբարտավան քծնակերպից հասարակության մեջ ավելանում է արդարացված ատելությունն իշխանությունների և հատկապես ՀՀԿ-ականներիդ հանդեպ: Եթե այսքանից հետո Թանգյանը կամ մեր մյուս հայրենակիցները պիտի հավատան, որ շուտով հասարակ հայաստանցիներն էլ պաշտպանված կլինեն օրենքներով ու կապրեն ապահով Հայաստանում, թող հավատան, թող սպասեն ու հուսան, ու տա Աստված, որ ես սխալված լինեմ:

Դիտվել է՝ 5502

Մեկնաբանություններ