Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Խոսուն շնորհանդես

Խոսուն շնորհանդես
16.12.2023 | 11:28

Դեկտեմբերի 15-ին «Փյունիկ» զարգացման կենտրոնում կայացավ «Հայացք ապագային» պատկերագրքի շնորհանդեսը, որն անդրադարձ էր հիրավի մշակութային յուրօրինակ օջախի վերածված այս հաստատությունում 2021-2023 թվականներին կազմակերպված ցուցահանդեսներին։

«Փյունիկն» արվեստի նվիրյալ, ազգային խոշոր բարերար Գաբրիել Չեմբերջյանի գործուն միջամտության շնորհիվ դարձել է երիտասարդության ներկայացման, նրան ցուցադրվելու, ձայն տալու հարթակի և կասկած չկա, որ նաև այստեղից են լինելու մեր մշակութային պոռթկումները, մեծ արվեստի բնագավառում մեր շնորհալի տղաների ու աղջիկների մեծ զրույցները միջազգային ասպարեզում։

Անշուշտ խոշոր բարեբախտություն է, որ մշակույթի նկատմամբ սպառողական վերաբերմունքի այս պայմաններում կան անհատներ, ովքեր իրենց նվիրաբերել են տաղանդներին հայտնաբերելու սուրբ գործին, շարունակում են հայ մեկենասների լավագույն ավանդույթները, կան կենտրոններ, որոց դռները բաց են ասելիք ունեցող մարդկանց առաջ՝ «մոռացած» նրանց կրթական ցենզը, անցած ճանապարհը՝ նաև ա՛յս կերպ լինելով յուրօրինակ։

Կանցնեն տարիներ ու, կասկած չկա, որ «Փյունիկ» զարգացման կենտրոնում, «Հայացք ապագային» հանդեսում տեղ գտած մեկ անուն չէ, որ վստահաբար բացած կլինի մեծ արվեստ տանող դուռը՝ խորը երախտագիտությամբ հիշելով նրան ու նրանց, ովքեր եղան իրենց նեցուկ ու հենարան։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 28671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ