«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Երկիրը զիբլանոց են ուզում դարձնել

Երկիրը զիբլանոց են ուզում դարձնել
15.04.2024 | 14:01

Եթե ձեզ կթվա, թե այսօրվա կառավարությունը Հայաստանը տանում է դեպի պայծառ ու քաղաքակիրթ ապագա, ապա իմացեք, որ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ից արտահոսած փաստաթղթերից պարզ է դարձել, որ Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ՛Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում մի համաձայնագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղափոխում այդ երկրներ:

Իրենք զիբիլ են, երկիրն էլ իրենց պես զիբլանոց են ուզում դարձնել։

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից արտահոսած ինֆորմացիայի վերաբերյալ, որով այնտեղից բանակցում են 290 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց ՀՀ-ում, Կոտ դ՛Իվուարում, Կոստա Ռիկայում և Բոտսվանայում ապօրինի ներգաղթյալներին տեղավորելու վերաբերյալ։ Մեր փառապանծ ԱԳՆ-ն ասում է՝ Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, օրինակ` Ադրբեջանի, էական առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների ոլորտում, և ապօրինի ներգաղթյալների վերադարձը Հայաստան չի սպառնա նրանց անվտանգությանը ու չի ոտնահարի նրանց իրավունքները:

Ո՞ւմ եք էշի տեղ դրել։ Ձեզ Կոտ դ՛Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ մի հարթության վրա են դրել, այ ուլեր, դուք եկել մարդու իրավունքների ոլորտը բարելավելո՞ւց եք խոսում։

Հլը նայեք մի փոքր երկրում քանի՞ քաղբանտարկյալ ու ստատուսի համար քրգործերով դատվող ՄԱՐԴ ունեք։ Դուք էդ հարցում վաղուց Ադրբեջանից էլ եք անցել, ի՞նչ եք հիմա ոլորտի բարելավման մասին լոլոներ կարդում։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ