ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցուցակ ա՞լ չունիք

Ցուցակ ա՞լ չունիք
24.03.2009 | 00:00

ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել` պարզաբանելով քաղաքային ավագանու ընտրություններին չմասնակցելու և ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես չգալու հանգամանքը: «Մեծապես կարևորելով Հայաստանի Հանրապետության հանրակարգային կայացման գործում Երևանի ավագանու ընտրությունների նշանակությունը, դրանք դիտարկելով որպես ևս մեկ հնարավորություն` մեր երկրում վերջապես ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով Երևանի մասշտաբով ձևավորելու ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին և գործելաոճին, ափսոսանքով արձանագրելով, որ ՀԱԿ-ի հետ այդպես էլ հնարավոր չեղավ միասնական ցուցակի շուրջ հանգել համատեղ որոշման, «Ժառանգություն» կուսակցությունը որոշեց չառաջադրել սեփական ցուցակը մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում և կոչ անել իր ընտրողներին ու Երևանի բոլոր քաղաքացիներին` իրենց ձայնը տալ ընդդիմությանը»: Հաղորդագրության մեջ շեշտվում են նաև որոշման մի քանի այլ հանգամանքներ. կուսակցությունը դատապարտում է «իշխանությունների կողմից խոսքի ազատության սահմանափակումները և անհանդուրժողականության մթնոլորտի տևական արմատավորումը, իշխանածառա սպասարկող լրատվամիջոցներում «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին տարիներ շարունակվող պատվիրովի և անհիմն մեղադրանքները, ստի ու ապատեղեկատվության տեղատարափը, որը պարբերաբար ուժգնանում է հատկապես ընտրություններից առաջ»: «Ժառանգությունը» նաև փաստում է, որ «վերջին շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ի լռելյայն խրախուսմամբ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ նույն արատավոր աշխատաոճի ընդօրինակման փորձեր» են անում, ինչպես նաև արձանագրում են, որ «քաղաքական ցածր մշակույթի պայմաններում ընդդիմության` երկու առանձին շարասյունով ընտրություններին մասնակցելու դեպքում, անգամ ամենամեծ ջանքերի գործադրմամբ, հազիվ թե կանխվի բախումը, որից կտուժի թե՛ համակ ընդդիմությունը, թե՛ ողջ ժողովուրդը»:
Այսուհանդերձ, նկատելով, որ «ստեղծված պայմաններում ընդդիմադիր այս երկու ուժերից մեկը պետք է զիջի», կուսակցությունը «հանրային անկախ վերահսկողի իր վճռականությունն է վերահաստատում», որպեսզի համալիր պայքար տարվի ընտրակեղծիքների դեմ:
Ռ. Խ.

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ