ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Финансы поют романсы

Финансы поют романсы
31.03.2009 | 00:00

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ
Թեև ՀՀ կառավարությունը չի ընդունում այն իրողությունը, որ բյուջեի 131 մլրդ դրամի ծախսերը չորրորդ եռամսյակ տեղափոխելու որոշումը փաստացի ծախսային մասի կրճատում է, այնուամենայնիվ, դա այդպես է:
Եթե գործադիրը կարծում է, որ հաստատված բյուջեի վերանայումը կարող է հանրության մեջ այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինքն անկարող է առկա տնտեսական դժվարությունները հաղթահարել, ինչն էլ կդիտվի որպես թուլության նշան, ապա չարաչար սխալվում է: Անցյալ շաբաթ, երբ ՌԴ Պետդուման վերահաստատեց 2009-ի փոփոխված բյուջեն, և արձանագրվեց, որ այն այս տարի 3 տրլն ռուբլու դեֆիցիտ է ունենալու, դա ոչ մի արտառոց արձագանքի էլ չարժանացավ: Սակայն Հայաստանում բյուջեի արդեն իսկ նշմարվող պակասուրդի իրողությունը, չգիտես ինչու, Ազգային ժողովում չի վերանայվում, և այն չի ընդունվում որպես այս տարվա պաշտոնական հարկաբյուջետային քաղաքականության հիմք:
Իսկ ի՞նչ կտա դա ՀՀ հարկատուներին, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսին: Այդ պարագայում կարելի է ենթադրել, որ ներկայիս պրկված հարկային «գոտին» կարող է թուլանալ, քանի որ ինչքան էլ կառավարությունը հայտարարի, թե հարկերի հավաքագրման հիմնական ծանրությունն ընկնելու է խոշոր բիզնեսի ուսերին, դա չի համապատասխանում իրականությանը: Փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ կհաստատեն, թե օրական ինչքան զանգեր են ստանում իրենց հարկային տեսուչներից հավելյալ գերավճարներ ու այլ զանազան մուծումներ կատարելու մասին, և եթե առաջ էլ էին այդպիսի ռեժիմով հարկեր վճարում, ապա խորացող ճգնաժամի պայմաններում օրեցօր դժվարանում է իրականացնել այդ պահանջները:
Ի դեպ, այն 131 մլրդ դրամը, որը պետք է ծախսվեր նախարարությունների համար թանկարժեք նոր մեքենաներ, գույք և այլ «մանր-մունր» բաներ ձեռք բերելու կամ պարգևավճարների վրա, ապա կպարզվի, որ բյուջեի 131 մլրդ ծախսային մասը ոչ թե պետք է հետաձգել, այլ պարզապես հանել, քանի որ, ըստ 2009 թ. ընդունված պետբյուջեի, գործադիր և օրենսդիր իշխանությունների համար նախատեսված ծախսերը, ի տարբերություն 2008-ի, ավելացել են 9 մլրդ, իսկ դատարաններին հատկացված գումարները` 3 մլրդ դրամով: Իսկ ահա տնտեսական հարաբերությունների համար հատկացումները ռեալ աճ չեն արձանագրել, ընդամենը 3 մլրդ դրամ, թեև պարզ է, որ այս բաժնով հատկացված գումարներն ինչ-որ ձևով նպաստում են տնտեսական զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը: Կամ պետական բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով 2009-ի բյուջեն, ի տարբերություն 2008-ի, որևէ աճ չի գրանցել:
Կարծում ենք` բյուջեի ծախսային մասի կրճատումն այս պարագայում այնքանով է հրատապ, որ առկա է պետական եկամուտների հավաքագրման լուրջ խնդիր: Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, հունվար-փետրվար ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են 84,6, իսկ ծախսերը` 98,9 մլրդ դրամ, և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտները նվազել են 14,6 տոկոսով: Մասնավորապես, 17,5 տոկոսով կամ 14,3 մլրդ դրամով նվազել են հարկերն ու տուրքերը, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարները` 5,4 տոկոսով կամ 729,9 մլն դրամով:
Ինչպես ասում են, «տխուր» թվաբանություն է։
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10350

Մեկնաբանություններ