ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գոնե զգու՞մ ես՝ դուխ տվողներդ շուտով ի՜նչ հաշիվ են ներկայացնելու, որ փակես

Գոնե զգու՞մ ես՝ դուխ տվողներդ շուտով  ի՜նչ հաշիվ են ներկայացնելու, որ փակես
27.05.2024 | 12:01

Գոնե զգու՞մ ես, որ ոսիկանությունդ երկու ժամից ավել չի ձգում ու սկսում է վերածվել կիսագողական, քրեական տարրի ու պրոբլեմ է տալիս: Գոնե հասկանու՞մ ես՝ երկու ժամվա մեջ 300-ից ավել բերման ենթարկվածների թիվը ինչի մասին է խոսում: Գոնե զգու՞մ ես, որ պրոցեսը ոչ թե մարել է, այլ մտել է լրիվ այլ փուլ:

Գոնե զգու՞մ ես, որ ոստիկանությունդ պռավալ է տալիս քեզ ավելի շատ, քան՝ Շարժումը: Գոնե զգու՞մ ես՝ ինչ է նշանակում մնալ պապանձված քաղէլիտայիդ և 1000 հատ բազմագույն բերետների հույսին: Գոնե զգու՞մ ես, որ գազը կուտակվում է ու դուրս չի գալիս: Գոնե զգու՞մ ես, որ պրոտեստը պասիվից անցնում է ակտիվի, ու դրա դիմաց ունես մի 1000 հատ ֆեյք քշող ու մի հազար հատ բազմագույն բերետավոր: Գոնե զգու՞մ ես, որ հուսահատության փոխարեն այլևս համբերատարությամբ է զինվել պրոտեստը: Գոնե զգու՞մ ես՝ դուխ տվողներդ շուտով ի՜նչ հաշիվ են ներկայացնելու, որ փակես:

Մտածի՛ր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2471

Մեկնաբանություններ