ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմատները և պտուղները

Արմատները և պտուղները
27.05.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 27

Հիշեք այն դասը, որ վերաբերում է սերմի աճմանը:

Այն նախ արմատներ է խրում դեպի վար, որպեսզի ամրանա ու կառչի հողին և, միաժամանակ, դեպի վեր է աճում, վերածվելու համար մի տունկի, որը իր ծաղիկը բացելով, զվարթեցնելու է աշխարհը:

Երկու ուղղությամբ այս միաժամանակյա աճումը անհրաժեշտ է:

Առանց ամուր արմատների, տունկը շուտով կթառամի:

Այդպես էլ շատ գործեր գլուխ չի հանի Իմ այն հետևորդը, ում մոտ պակասում է Իմ մեջ աճելու անհրաժեշտությունը:

Որքան որ մեկը դեպի վեր է աճում, առավելապես անհրաժեշտ է, որ նա իր արմատներն ավելի խորը խրի հողի մեջ:

Շատերը մոռանում են այս իրողությունը, հետևաբար, Ինձ համար արված իրենց գործը տևական չի լինում:

Զգույշ եղեք այն տերևներից ու ծաղիկներից, որոնք աճում են առանց արմատի:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ