ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավելի՛ն պահանջեցեք

Ավելի՛ն պահանջեցեք
26.05.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 26

Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես եմ պատվիրել և շուտով դրա արդյունքը դուք կտեսնեք: Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը:

Սա չհնացող մի օրենք է:

Դուք հիմա նման եք այն տղաներին, որ դասը սովորելու ջանադիր վարժություններ են անում:

Մի՛ դադարեք սովորելուց ու վարժություններ կատարելուց և շուտով շատ հեշտորեն կտիրապետեք ձեր դասին:

Դուք շատ հաճախ եք տեսնում ուրիշներին, ովքեր շատ հեշտորեն արտահայտվում և հրաշալիորեն արտացոլում են Իմ զորությունը:

Բայց դուք չեք տեսել այն կարգ ու կանոնը, որին ենթարկվում են նրանք` նախքան կդառնային Իմ զորության այդօրինակ արտահայտողները: Կարգապահությունը մի բացարձակ անհրաժեշտություն է` մինչև Իմ այս ուժի տրվելը իմ աշակերտներին:

Այս մի հավելյալ վերընծայում է:

Դուք կարծում եք, թե արդեն այնքան շատ բան եք սովորել, որ ձեր կյանքը չի կարող այլևս սխալ լինել:

Ճիշտ է, բայց ուրիշները պետք է այնքան սպասեն, մինչև որ արտաքին նշաններ տեսնեն ձեր կյանքի մեջ` նախքան այս հոգևոր ճշմարտության մեջ համոզվելը:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ