Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Այդ X երկիրը Հայաստանն է

Այդ X երկիրը Հայաստանն է
23.08.2024 | 12:02

X երկրի ղեկավարը ուղերձ է հղում ժողովրդին այդ երկրի Անկախության հռչակագրի տոնի կապակցությամբ, այսինքն, այդ երկրի ստեղծման, ձևավորման գաղափարաբանական ու գոյաբանական հենքի արժևորման ու կարևորման առիթով, որին տրված է պետական տոնի կարգավիճակ: Այդ ուղերձում X երկրի ղեկավարը հիմնահատակ կոտրում, մերժում և դավաճանում է այդ երկրի պետականության ձևավորման վերը նշված ողջ կատեգորիալ ապարատը՝ հղում անելով ոչ մի բանի վրա: Ուղղակի, իր քաղաքական շահերից ելնելով, ինքը որոշում է, որ անկախության ու պետականության մասին քաղաքացիների պատկերացումներն ու ընկալումները փոխվել են, վե՛րջ: Այսինքն, իբր փոխվել է և չկա այն ամենը, ինչի առիթով այդ ղեկավարը ուղերձ է հղում և շնորհավորում իր ժողովրդին:

Չեմ անդրադառնա այն բառակազմական անմիտ կույտին՝ մի կողմ թողնելով այդտեղ տեղ գտած հակասությունների, դատարկաբանության, սխալականության, կեղծարարության աստիճանը: Կֆիքսեմ միայն մեկ հանգամանք՝ այդ X երկիրը Հայաստանն է, և ձեզ այսօր շնորհավորում են այն կապակցությամբ, որ շնորհավորանքի առիթն ու բովանդակությունը մերժելի են համարում իրենք, բայց՝ ձեր անունից:

Միևնույն ժամանակ, հռչակագրի փոխարեն, որպես երկրի գաղափարաբանական ու գոյաբանական հենք, նորից ձեր անունից և ձեզ՝ ոչ թե առաջարկում, այլ դեմ են տալիս մի ինքնագիր բանաստեղծություն:

P.S. Ռուանդայից մինչև Բութան, Սոմալիից մինչև Զամբիա որևէ երկիր, որն ունի թեկուզ ցածր զարգացածության աստիճան, կրթական ցենզ, չքավորություն և այլն, թույլ չէր տա, որ իր երկրի ղեկավարը իրեն շնորհավորի այն կապակցությամբ, ինչը լիակատար մերժում է և դրա տեղը առաջարկում բանաստեղծություն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ