ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանակործան-հայակործան յոթ կետերը կռել-կոփել են ամերիկյան ԱԽՔ-ի` Սալիվանի «դարբնոցում»

Հայաստանակործան-հայակործան յոթ կետերը   կռել-կոփել են ամերիկյան ԱԽՔ-ի` Սալիվանի «դարբնոցում»
15.07.2023 | 10:29

«Նոր» Հայաստանի ԱԽ քարտուղար Գրիգորյան Արմենի վաշինգտոնյան այցը մեկ սևեռուն նպատակ ուներ` երկիրն ամբողջովին խցկել ԱՄՆ-ի ռազմաքաղաքական տիրույթ:

Հանցավոր այս «գործարքը» վաղուց էր ընթանում:

Արմեն Գրիգորյանը Պետդեպարտամենտում քննարկում էր Արցախն Ադրբեջանին «բարեհաջող» փոխանցելու և եռակողմ պայմանավորվածությունները վերջնականապես թաղելու պայթյունավտանգ հարցերը:

Պարզապես զգուշանում և այդ մասին չէին բարձրաձայնում:

Այսօր, սակայն, արդեն «հնչել է զանգը»` ողնաշարը ջարդած Հայաստանն աշխարհին, իհարկե, նախ և առաջ Ռուսաստանին, պետք է ներկայանա որպես իր ռազմավարական դաշնակցին միտումնավոր դավաճանած ամերիկյան արբանյակ:

Եվ այսպես, սեղանին են

Վաշինգտոնի և Բաքվի 7 պահանջները.

1. Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի մինչև տարվեվերջ և միայն Վաշինգտոնում:

2. Հայաստանը պարտավորվում է իր հարավային շրջաններում ընդունել 65 000 ադրբեջանցի փախստական:

3. Սյունիքում պետք է բացվի ադրբեջանական ինչ-որ գերատեսչություն, որը Հայաստանում զբաղվելու է ադրբեջանցիների անվտանգության հարցերով:

4. Հայաստանը պարտավորվում է 2026 թ. դուրս բերել ռուսական բազան և այն փոխարինել ՆԱՏՕ-ի արևելյան համագործակցության ուսումնական կենտրոններով:

5. Հայաստանը պարտավորվում է վերադարձնել անկլավները, որոնք եղել են խորհրդային տարիներին:

6. Զանգեզուրի միջանցքի բացում միջազգային մաքսային կազմակերպության մասնակցությամբ:

7. Հրաժարվում Լեռնային Ղարաբաղից:

Փաստենք, որ հիշյալ կետերից յուրաքանչյուրը բացահայտ սպառնալիք է ո՛չ միայն հայկական, այլև ռուսական շահերին:

Արձանագրենք, որ Հայաստանն անդամագրվելով ՌԴ-ին ո՛չ բարեկամ երկրների բլոկին

նախ և առաջ դավաճանում է ինքն իրեն, հարվածի տակ դնում իր պետականությունն ու անվտանգությունը, իր ապագան:

Տարօրինակ է, չէ՞, Հայաստանը պատրաստվում է իր «հարավային շրջաններում ընդունել 65 000 ադրբեջանցի փախստական», բայց ո՛չ մի հիշատակում խորհրդային տարիներին Սումգայիթից, Բաքվից և ընդհանրապես Ադրբեջանի այլ տարածքներից հայ փախստականների մասին:

Քար լռություն Շուշիի, Հադրութի բնակիչների վերադարձի մասին:

Բարբաջում են անկլավներից, բայց ծպտուն անգամ չկա Արծվաշենի մասին:

Հարց հայ ԱԽՔ-ին` Սյունիքում այդ ի՞նչ ադրբեջանական գերատեսչություն եք փորձում ստեղծել: Ո՞րն է երկրակործան այդ քայլի իրական նպատակը:

«Հրաժարիմք»-ը` Արցախից, ո՛չ անակնկալ էր, և ո՛չ էլ զարմացնող:

Որովհետև արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը միջազգային տարբեր հարթակներից բարձրաձայնել է այդ մասին ու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախով հանդերձ:

Հավելենք, որ Հայաստանակործան-հայակործան հիշյալ կետերը կռել-կոփել են ամերիկյան ԱԽՔ-ի` Սալիվանի «դարբնոցում»:

Փաստ, ինչը նշանակում է, որ ՌԴ նախագահը մե՜ծ ցանկության դեպքում անգամ, ի վիճակի չէր ինչ-որ բան պարտադրել «բրենդային» հայ դավաճաններին ու նրանց ամերիկացի բիզնես-հովանավորներին:

ՈՒ եթե տխրահռչակ այդ շարադրանք-փաստաթուղթը համարենք հայոց պետականության, ընդհանրապես Հայաստանի նպատակային կործանման ու թրքացման հռչակագիր, ինչն այդպես էլ կա, ապա պետք է նաև արձանագրենք.

Հայաստանի ծրագրված կործանման իրական հեղինակն ԱՄՆ-ն է:

irates.am

Դիտվել է՝ 7383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ