Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Շարժումը պարտավոր է բոլոր քայլերը ծառայեցնել երկրում երկիշխանության փաստացի ռեժիմի ստեղծմանը

Շարժումը պարտավոր է բոլոր քայլերը ծառայեցնել երկրում երկիշխանության փաստացի ռեժիմի ստեղծմանը
25.05.2024 | 08:51

Ընդդիմության մասով. Փաշինյանը հասկացրեց, որ այն, ինչ պարտավորվել է Ալիևի ու արևմտյան շահախմբերի առջև, կատարելու է մինչև վերջ:

Հենց դա էր Փաշինյանի հիմնական ուղերձը. նա չի պատրաստվում հեռանալ, չի պատրաստվում վերանայել իր քաղաքականությունը:

Շարժումը պարտավոր է բոլոր քայլերը ծառայեցնել երկրում երկիշխանության փաստացի ռեժիմի ստեղծմանը՝ պատասխանատու, ռեալիստական դիրքերից:

Բագրատ Սրբազանի, քաղաքական գրագետ հարթակի, իրատեսական օրակարգի և նպատակային ծրագրի համադրումը երկու-երեք ամսում «մաշեցնելու» է Փաշինյանին՝ բերելով իշխանության փլուզմանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ