ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը շարունակում է գտնվել միջազգային առաջատար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
ԱՄՆ պատմության ընթացքում ահաբեկչությունն ու քաղաքական բռնության ակտերը բացառիկ չեն. դրանց զոհ են գնացել չորս նախագահներ՝ Լինքոլնը, Հարֆիլդը, ՄակՔինլին և Քենեդին:
Վերջին աղմկոտ մահափորձը տեղի է ունեցել 1981-ին, 40-րդ նախագահ Դոնալդ Ռեյգանի դեմ: Չնայած ծանր վիրավորմանը՝ Ռեյգանը հաջողությամբ շարունակեց նախագահությունը:
Այլ խոսքով, մահափորձը միայն նպաստեց Ռեյգանի շուրջ հասարակության մեծ կոնսոլիդացիային:
Հիմա ԱՄՆ-ում այլ իրավիճակ է, այս երկիրը գտնվում է աֆեկտիվ բևեռացման ռեժիմում, բայց միևնույն է՝ Թրամփին չսպանած փափմփուշտը դառնալու է դեմոկրատների պարտության խորհրդանիշը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ